Վերադառնալ
Կենսակերպ

Newmag Summer Fest Երազ այգում

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Newmag Summer Fest գրքի ամառային փառատոնը, որի գլխավոր հովանավորը Evoca-ն էր:

20.07.2022
Newmag Summer Fest Երազ այգում

Հուլիսի 16-ին Երազ այգում տեղի ունեցավ Newmag Summer Fest գրքի ամառային փառատոնը: 

Ողջ օրվա ընթացքում այգի էին այցելում գրքասեր հյուրեր, որոնք մասնակցում էին տարբեր հատվածներում ընթացող շնորհանդեսներին, քննարկումներին, բաց դասախոսություններին:

Որպես գլխավոր հովանավոր` Evocabank-ը միջոցառման տարածքում ուներ տաղավար, որի մոտ խաղարկեց Evoca Gift Card-եր, Newmag օնլայն հարթակում գիրք գնելու համար նվեր քարտեր և բոլորիս կողմից սիրված Voki-ներ:

Ի դեպ, միջոցառմանը Բանկի աշխատակիցները ներկայացնում էին EvocaLAB ծրագիրը: Այն երկամսյա ծրագիր է, որը երիտասարդ սերնդին հնարավորություն է տալիս ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ, փորձ և աշխատանքային հմտություններ: EvocaLAB-ն անվճար է և անցկացվում է տարեկան 2 անգամ: Ծրագրին կարող եք ծանոթանալ և դիմել այստեղ:

Evocabank-ը կարևորում է կրթության դերն ու առաջնահերթությունը և պարբերաբար հովանավորում է նմանատիպ ծրագրեր: Բանկի կրթական նախագծերից մեկն է նաև Evoca Dibrary-ն` թվային գրադարան Բանկի «Թումանյան» մասնաճյուղում` Թումանյան 15 հասցեով: Dibrary-ում անվճար կարող եք օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից, ինչպես նաև` ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերներից, որոնք հնարավոր է կարդալ տեղում, իսկ ցանկության դեպքում՝ նաև տանել տուն։