Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավոր

Հուլիսի 16-ին տեղի կունենա Newmag Summer Fest գրքի ամառային փառատոնը:

11.07.2022
Evocabank-ը Newmag Summer Fest-ի գլխավոր հովանավոր

Հուլիսի 16-ին Երազ այգում` կեսօրից մինչև կեսգիշեր, տեղի կունենա Newmag Summer Fest գրքի ամառային փառատոնը: Միջոցառման գլխավոր հովանավորը Evocabank-ն է: 

Այգու 6 հատվածներում ավելի քան 11 ժամ միաժամանակ ընթանալու են տարբեր միջոցառումներ` շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, բաց դասախոսություններ, մանկական ծրագիր, գրքեր՝ մեծ զեղչերով, իսկ օրվա ավարտին՝ բացօթյա համերգ:

Միջոցառման մուտքն ազատ է:

Որպես գլխավոր հովանավոր` Evocabank-ը միջոցառման տարածքում կունենա տաղավար, որի մոտ կանցկացվի խաղարկություն` Evoca Gift Card-եր, Newmag օնլայն հարթակում գիրք գնելու համար նվեր քարտեր և բոլորիս կողմից սիրված Voki-ներ:

Evocabank-ը կարևորում է կրթության դերն ու առաջնահերթությունը և պարբերաբար հովանավորում է նմանատիպ ծրագրեր: Բանկի կրթական նախագծերից մեկն է նաև Evoca Dibrary-ն` թվային գրադարան Բանկի «Թումանյան» մասնաճյուղում` Թումանյան 15 հասցեով: Dibrary-ում անվճար կարող եք օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից, ինչպես նաև` ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերներից, որոնք հնարավոր է կարդալ տեղում, իսկ ցանկության դեպքում՝ նաև տանել տուն։