Վերադառնալ
Այլ

Evocabank-ի «Թումանյան» մասնաճյուղը գործում է նոր՝ Թումանյան 15 հասցեում

Օգոստոսի 3-ից «Թումանյան» մասնաճյուղը գործում է նոր և գերժամանակակից տարածքում։

03.08.2020
Evocabank-ի «Թումանյան» մասնաճյուղը գործում է նոր՝ Թումանյան 15 հասցեում

Մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն ընդարձակ, նորագույն տեխնիկայով հագեցած, հարմարավետ սրահում։ Այստեղ կա հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց Բանկի աշխատակցին մոտենալու:

Բացի ստանդարտ բանկային ծառայություններից, մասնաճյուղի սպասասրահներից մեկը կգործի որպես #dibrary – digital library:

#dibrary-ում կարելի է անվճար օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից՝ e-Duke Journals Scholarly Collection, ASTM Compass, Edward Elgar Publishing Journals, Mathematical Sciences Publishers Journals, Royal Society Journals Collection, SAGE Premier և այլն․․․

#dibrary-ի գրքերը, հոդվածները և հրապարակումները շարունակաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից, #dibrary-ում կարելի է գտնել նաև դասական գրքեր, ինչպես նաև ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերները, որոնք կարելի է կարդալ տեղում, իսկ ցանկության դեպքում՝ նաև տանել տուն։

«Մենք ստեղծել ենք յուրահատուկ միջավայր խելացի և ձգտումով երիտասարդների համար։ Այստեղ նրանք անվճար կստանան էլեկտրոնային նյութերից օգտվելու անսահմանափակ հնարավորություն, կներբեռնեն իրենց հետաքրքրող ռեսուրսները՝ միաժամանակ օգտվելով սուրճից։

Շնորհակալություն ենք հայտնում DLAA-ին՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիային (Digital Library Association of Armenia), Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին և American Corner Yerevan-ին՝ #dibrary-ի բացման գործում մեզ աջակցելու համար։ Նրանց աջակցության շնորհիվ՝ #dibrary-ում կարելի է անվճար օգտվել այնպիսի հրատարակիչների նյութերից, որոնց անդամակցությունը բավականին թանկ է և շատերի համար՝ անհասանելի։

Համոզված ենք, որ #dibrary-ն կդառնա առաջադեմ երիտասարդների ամենասիրելի վայրերից մեկը Երևանի կենտրոնում», - նշել է Բանկի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Թումանյան» մասնաճյուղն արտոնյալ պայմաններով ծառայություններ է առաջարկում բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան մասնաճյուղի հաճախորդ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մասնավորապես՝

  • Դասական ավանդներ՝ 0.25%-ով ավելի բարձր տարեկան տոկոսադրույքներով,
  • ՀՀ դրամով փոխանցումներ՝ անվճար,
  • Անշարժ գույքի գրավով ապահովված ԱՄՆ դոլարով անհատական վարկեր՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝
  • 11%` 12%-ի փոխարեն՝ առանց եկամտի հավաստման վարկերի դեպքում,
  • 9%` 10%-ի փոխարեն՝ եկամտի հավաստմամբ վարկերի դեպքում,
  • Երաշխավորությամբ անհատական վարկեր ԱՄՆ դոլարով՝ տարեկան անվանական տոկոսադրույք՝ -1%-ով, այսինքն՝ 12%՝ 13%-ի փոխարեն,
  • SWIFT փոխանցումներ՝ ստանդարտ միջնորդավճարից -25% զեղչով,
  • Նոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար՝ գործառնությունների կատարում EvocaToken հավելվածով՝ 1 տարի անվճար,
  • Անհատական պահատուփերի վարձակալություն՝ առաջին տարին -50% զեղչով,
  • Քարտերի տարեկան սպասարկման վճար՝ քարտի ամբողջ ժամկետի համար (3 տարի) -30% զեղչով, այսինքն՝
  • Visa Classic, MasterCard Standard քարտեր` 3,500 դրամ՝ 5,000 դրամի փոխարեն
  • Visa Gold, MasterCard Gold քարտեր` 10,500 դրամ՝ 15,000 դրամի փոխարեն
  • Պրեմիում դասի Visa Infinite քարտ` 70,000 դրամ՝ 100,000-ի փոխարեն
  • ArCa Vision քարտեր՝ 0 դրամ:

Հիշեցնենք, որ մայիսին Evocabank-ը նոր մասնաճյուղ էր բացել Մալաթիա Սեբաստիա համայնքում, իսկ շուտով կբացի ևս մի նոր մասնաճյուղ Նոր-Նորք համայնքում։ Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարելի է ծանոթանալ այստեղ: