Վերադառնալ
Պրոդուկտներ

Նոր առաջարկներ Evoca Visa քարտապանների համար տոներին ընդառաջ

Կատարիր առնվազն 10,000 դրամի գնումներ Alfa Phаrm-ում Evoca Visa քարտով և ստացիր հնարավորություն շահելու 100 արժեքավոր նվերներից մեկը:

08.12.2023
Նոր առաջարկներ Evoca Visa քարտապանների համար տոներին ընդառաջ

Տոներն արդեն մոտ են։ Կատարիր գնումներ և ստացիր մեր արժեքավոր նվերներից մեկը։ Հետաքրքրե՞ց, ուրեմն շտապիր ծանոթանալ մեր նոր տոնական ակցիային։

Ի՞նչ է հարկավոր անել այս անգամ։

Կատարել առնվազն 10,000 դրամի գնումներ Alfa Phаrm դեղատների ցանցից։

Ընդամենը 1 պարզ քայլ, և դու արդեն ունես շահելու հնարավորություն։

Իսկ նվերները շատ-շատ են։ Բայց նախքան նվերների ցանկին անցնելը՝ կարևոր է իմանալ։

  • Alfa Phаrm դեղատներից կատարելով 10,000 դրամ և ավել գումարի չափով գնումներ և վճարելով քո Evoca Visa քարտով՝ կստանաս 1 կտրոն, որով կարող ես մասնակցել խաղարկությանը։
  • Alfa Phаrm դեղատներից կատարելով 10,000 դրամ և ավել գումարի չափով գնումներ և վճարելով քո Evoca Visa քարտով, որը կցված է Apple Pay կամ Google Pay համակարգերին՝ կստանաս միանգամից 2 կտրոն, որոնցով քո շահելու հնարավորությունը կրկնապատկվում է։ 2 կտրոն ստանալու հնարավորությունը գործում է նաև Alfa Phаrm օնլայն դեղատնից գնումներ կատարելու դեպքում։

Բաց մի՛ թող հնարավորությունդ և կրկնապատկի՛ր շահելու հավանականությունը։ Գուցե այդ հաջողակ կտրոններից մեկը լինի հենց քոնը։

Այս անգամ խաղարկվելու են 100-ից ավելի նվերներ, որոնց թվում են՝

  • Iphone 15,
  • Apple Airpods max,
  • Dyson Airwrap,
  • 2 անձի համար ուղևորություն դեպի Դուբայ,
  • 1 տարվա ընթացքում 200,000 ՀՀ դրամ գումարի չափով կոսմետիկ միջոցներ գնելու նվեր քարտ,
  • Հայաստանի լավագույն սպորտ ակումբներից մեկի բաժանորդագրության քարտ,
  • այլ արժեքավոր նվերներ։

Առաջարկը գործում է մինչև 31.01․2024-ը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մաղթում ենք նվերներով ու հրաշքներով լի Ամանոր և ցանկանում, որ դու, այո՛, հենց դու լինես այս խաղարկության հաղթողներից մեկը։