Պրոդուկտներ

Online ուսանողական վարկ

Առաջին անգամ Հայաստանում Evocabank-ը ներկայացնում է ուսանողական վարկի դիմելու online տարբերակ՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

19.05.2020
Online ուսանողական վարկ

Վարկին դիմելու համար պարզապես անհրաժեշտ է`

  • Ներբեռնել EvocaTOUCH հավելվածը,
  • Հավելվածից սեղմել Ստանալ վարկ,
  • Ընտրել Ուսանողական վարկ,
  • Լրացնել մի քանի տվյալ ու վերջ։

Վարկի դիմումի պատասխանը ստացվում է տեղում՝ արդյոք դու համապատասխանում ես ուսանողական վարկի պահանջներին։

Դիմումի պատասխանը ստանալուց հետո վարկը վերջնական հաստատվում և ձևակերպվում է մինչև 3 աշխատանքային օրում։

Ուսանողական վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 2,800,000 ՀՀ դրամի չափով` ուսման ամբողջ ընթացքի համար*՝ առավելագույնը 4 տարի, առավելագույնը 4 մասով, իսկ յուրաքանչյուր մասի գումարը չի կարող գերազանցել 700,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը։

Վարկի անվանական տոկոսադրույքը 9%** է, որից պետությունը սուբսիդավորում է`

  • 2%-ը` բոլոր ուսանողների համար,
  • 3%-ը՝ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար։

2020թ․ մայիսի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը վարկառու ուսանողների կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի`

  • 0%` 80% և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների համար, ***
  • 4%՝ 80%-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար։ ***

Այլ լրացուցիչ վճարներ և միջնորդավճարներ չկան։

Ուսման ընթացքում մարվում են միայն վարկի տոկոսները, իսկ ուսման ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ։

Վարկը տրամադրվում է անկանխիկ՝ փոխանցվելով ԲՈւՀ-ի բանկային հաշվին՝ ԲՈւՀ-ի կողմից տրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա։

Վարկի համար կարող են դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ուսանողները։

Մաղթում ենք հաջողություն ուսման մեջ!

Ուսանողական վարկի մասին այլ մանրամասներ կարելի է իմանալ այստեղ։

* Ուսումնառության ընդհատում չի համարվում ՀՀ ՊՆ ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու տարիները:

** Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9.38%:

*** Փաստացի տոկոսադրույքից տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից։ 0%-4% անվանական տոկոսադրույքի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 0%-4,08%։