Վերադառնալ
Պրոդուկտներ

Նոր հնարավորություններ Visa քարտապանների համար

Այսուհետ Evoca Visa քարտապանները կարող են ունենալ անվճար մուտք Lounge Key բիզնես սրահներ ու օգտվել gg-ով մատչելի ուղևորության հնարավորությունից։

22.02.2023
Նոր հնարավորություններ Visa քարտապանների համար

Հաճելի ճամփորդություն Visa քարտերով 

Evoca Visa Infinite քարտով յուրաքանչյուր ուղևորություն ուղեկցվում է բացառիկ սպասարկմամբ և հարմարավետությամբ։

Թռիչքների միջև եղած սպասելաժամանակը լցրու որակյալ ժամանցով Visa պրեմիում քարտերի շնորհիվ՝ վայելելով քո հանգիստն օդանավակայանում՝ աշխարհի ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներից որևէ մեկում:

Առաջարկը գործում է մինչև 30․06.2023-ը։ 

Մատչելի ուղևորություն օդանավակայանից դեպի Երևան gg-ով 

Visa-ն, համագործակցելով gg-ի հետ, իր քարտապաններին տալիս է հնարավորություն՝ օգտվելու զեղչային ճկուն համակարգից։ 

 Վճարիր gg հավելվածում Evoca Visa Infinite քարտով և ստացիր 1000 դրամ զեղչ Զվարթնոց օդանավակայանից դեպի Երևան ցանկացած ուղևորության համար: Զեղչն ավտոմատ հաշվարկվում է Visa պրեմիում քարտով վճարելիս:

Առաջարկը գործում է մինչև 30․06.2023-ը։ 

 Վճարիր gg հավելվածում Evoca Visa քարտերով և յուրաքանչյուր ուղևորության համար ստացիր 300 դրամ զեղչ: Զեղչն ավտոմատ հաշվարկվում է Visa քարտով վճարելիս: Առաջարկը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։ Առաջարկը գործում է Visa Gold և Visa Infinite քարտապանների համար մինչև 30․06.2023-ը։ 

Եթե դեռ Evocabank-ի քարտապան չես, կարող ես EvocaTOUCH հավելվածով օնլայն պատվիրել Evocabank-ի վճարային քարտ, և մենք ԱՆՎՃԱՐ կառաքենք այն քո նախընտրած հասցեով: