Արհեստական ինտելեկտ VS մարդկային հմտություններ
Շատերը վստահ են, որ աշխատավայրերում արհեստական ինտելեկտով ռոբոտները շուտով փոխարինելու են մարդկանց․ սակայն, իրականում նրանք աշխատանքի միայն մեխանիկական մասն են կատարելու։
18.06.2020Ի՞նչ անել։
Զարգացնել անձնական այնպիսի հմտություններ, որոնց օգնությամբ կկառավարենք մեր իսկ կողմից ստեղծված, բայց ինքնազարգացման հակված ռոբոտների արաքները։
Հմտությունները, որոնք պետք է զարգացնել 2020թ.-ի համար.
Խնդիրների համակարգային լուծում
Այս հմտությունը մասնագետին դարձնում է կենտրոնական գործող օղակ․ հնարավորություն է տալիս գտնել խնդիրն ու պատճառը, հասկանալ հետևանքները, կանխատեսել պրոեկտների անհաջողություններն ու վնասազերծել դրանք:
Անալիտիկ մտածողություն
Տեխնոլոգիաները կատարելագործվում են: Հենց մարդն է գնահատում և վերլուծում տեխնիկայի արդյունավետությունն ու օգտակար փոփոխությունները։
Կրեատիվություն
Իդեաներ, որոնք կունենան մտքի ոչ ստանդարտ աստիճան, և չեն կարող կրկնօրինակվել արհեստական ինտելեկտի կողմից։
Մարդկանց Կառավարելու Հմտություն
Կարևոր է ոչ միայն աշխատանքի կոորդինացումը և առաջադրանքների առանձնացումը, այլ նաև դրանց իրականացման մեթոդները։ Ապագայում անհրաժեշտ են խարիզմայով և էմպատիայով օժտված լիդերներ, ովքեր կարող են մոտիվացնել մարդկանց, զարգացնել նրանց տաղանդները, ստեղծել արդյունավետ թիմեր:
Էմոցիոնալ Ինտելեկտ
Էմոցիոնալ Ինտելեկտը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ոչ միայն մեր, այլ նաև շրջապատի էմոցիաները: Գիտակցությունը, որ մեր էմոցիաները կառավարելի են, մեզ 1 քայլով մոտեցնում է հաջողության՝ ցանկացած ոլորտում։
Վերլուծելու և որոշում կայացնելու ունակություն
Ինֆորմացիոն աղբյուրները գնալով ավելանում են, և գնահատվում է այն աշխատակիցը, ով պատրաստ է համակարգել ու վերլուծել տվյալներն ու ընկերության համար օպտիմալ որոշումներ կայացնել:
Հաճախորդների սպասարկում
Սպասարկման ոլորտում մարդկանց օգնելու կարողությունը կարևոր չափանիշ է մեր օրերում․ մարդկային շփման էսթետիկ աստիճանը հազվագյուտ որակ է դառնում։
Բանակցություն վարելու ունակություն Տարաձայնություններ հարթելու, փոխհամաձայնության եզրեր գտնելու, միևնույն գաղափարին հասնելու հմտություն բոլոր ոլորտներում։
Մտածելակերպի ճկունություն
Մտածել միևնույն ժամանակ մի քանի ուղղություններով, գնալ ոչ թե ակնհայտ, այլ արդյունավետ ուղով, բաց և ճկուն լինել նորամուծություններին և փոփոխություններին, շփման ընթացքում մարդկանց հետ միևնույն էմոցիոնալ դաշտում լինել:
Մարդկային ինտելեկտն արժեքավոր, անսպառ ու անկանխատեսելի է, այն պետք է միայն զարգացնել և գտնել յուրաքանչյուրի համար համապատասխան ոլորտը։