Back
Կենսակերպ

Գումար խնայելն այնքան դժվար չէ, որքան կարծում եք

Եթե ամեն ամիս մի քանի պարզ քայլ կատարեք, ապա տարեվերջին բավականին խնայված գումար կունենաք։

07.03.2022
Գումար խնայելն այնքան դժվար չէ, որքան կարծում եք

Շատերն են բողոքում  նրանից, որ չեն կարողանում գումար խնայել, բայց դա իրականացնելու համար պետք է հետևել մի քանի կանոնի։

1․ Առաջին և ամենակարևոր կանոնն այն է, որ պետք է ստացած եկամտի կամ աշխատավարձի 10%-ն առանձնացնել խնայողությունների համար։

2․ Պլանավորեք, թե ինչպես եք ծախսելու մնացած 90%-ը՝ կոմունալ վճարներից մինչև նվերներ, ու փորձեք չշեղվել։ Պլանավորելուց առաջ կարևոր է նաև գիտակցել չնախատեսված ծախսերի մասին և դրա համար նույնպես գումար հատկացնել։

3. Խնայված գումարի համար նպատակ սահմանեք, քանի որ դա կօգնի Ձեզ ավելի հեշտությամբ կատարել այս քայլերը և չծուլանալ։

4. Աշխատավարձ ստանալու օրերին խուսափեք shopping-ից, քանի որ այս օրերին մեծ է հավանականությունն այնպիսի ապրանքներ գնելու, որոնց կարիքն իրականում չունեք։

5․ Խուսափեք քաղցած ժամանակ մթերային խանութ մտնելուց՝ Ձեզ ամեն ինչ գայթակղիչ է թվալու և հաստատ կգնեք ավելի շատ ապրանք, քան կարիքը կար։

6․ Բոլորս էլ ժամանցի վրա գումարը շատ հեշտ և արագ ենք ծախսում, ուստի պետք է դեռ ամսվա սկզբին սահմանափակում դնել ժամանցի բյուջեի վրա։

7․ Հավաքեք կանխիկ վճարումներից մնացած մանրադրամները խնայողությունների տուփում։

8․ Գումարը բարձի տակ պահել պետք չէ, քանի որ գնաճը բավականին կարժեզրկի այն։ Խնայեք և ավելացրեք գումարը՝ ներդնելով ավանդ Evocabank-ում։

Կիսվեք այս ինֆորմացիայով ընկերների հետ. շատ հնարավոր է այս կանոններն օգնեն ձեզ հաջորդ տարի միասին մեկնել հանգստանալու արդեն իսկ խնայված գումարով։