|
1.
|
Արժույթ
|
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո
|
|
2.
|
Վարկառու
|
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
|
|
3.
|
Նպատակ
|
- Նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառում է նաև մեքենասարքավորումների բաղկացուոցիչ մասերը):
- Կապիտալ շինարարության իրականացում` մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, եթե կապալառուն ԱԱՀ հարկ վճարող է և տնտեսվարողը մեքենասարքավորումը ձեռք է բերել սույն Ծրագրի շրջանակում:
- Բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում:
- Արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում:
|
|
4.
|
Սուբսիդավորվող ոլորտները
|
- Մշակող արդյունաբերություն
- Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
- Տեղեկատվություն և կապ
- Շինարարություն
- Փոխադրում և պահեստային տնտեսություն
- Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
- Կրթություն
- Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
- Էլեկտրականության,գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
- Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
- Վարձույթ և լիզինգ
- Կացության կազմակերպում (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների)
- Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն
|
|
5.
|
Ֆինանսավորման առավելագույն չափ
|
- Մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի դեպքում` 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով),
- Կապիտալ շինարարության դեպքում` ձեռք բերված մեքենասարքավորման 30%,
- Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության դեպքում՝ 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով):
Յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել Ծրագրի բոլոր նպատակներից, սակայն սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը չի կարող գերազանցել նշված չափը (ներառում է փոխկապակցված համարվող կազմակերպությունները*):
|
|
6.
|
Մարման ժամկետ
|
Մինչև 120 ամիս
|
|
7.
|
Տարեկան տոկոսադրույք
|
ՀՀ դրամ` 9%-14%
ԱՄՆ դոլար, Եվրո` 6%-10%
|
|
8.
|
Ապահովություն
|
- Իրավաբանական անձի, ֆիզիկական անձի երաշխավորություն,
- Գույքի գրավ:
|
|
9.
|
Սուբսիդավորման ժամանակահատված
|
Մինչև 42 ամիս
Ընդ որում մատակարարման փուլի տոկոսագումարի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի տրամադրման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն:
|
|
10.
|
Վարկային միջոցի օգտագործում
|
Անկանխիկ և բանկային փոխանցումներով
|
|
11.
|
Տոկոսադրույքի սուբսիդավորում
|
- ՀՀ դրամ՝ 6%
- ԱՄՆ դոլար, Եվրո՝ 4%
|
|
12.
|
Վարկի առարկայի արժեք
|
Ներառում է վարկի առարկայի ձեռքբերման գինը, ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը։ Ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության դեպքում:
|
|
13.
|
Մարման եղանակը
|
- «Անուիտետային»
- «Զսպանակաձև»
- Պայմանագրային
|
|
14.
|
Մայր գումարի արտոնյալ ժամանակաշրջան
|
Մինչև 6 ամիս
|
|
15.
|
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր
|
- Ժամկետանց մայր գումարի դեպքում` օրական 0.015%-ի չափով
- Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով
|
|
16.
|
Ժամկետից շուտ մարելու տուգանք
|
Չի կիրառվում
|
|
17.
|
Գանձվող միջնորդավճարներ, սպասարկման այլ վճարներ
|
Չի կիրառվում
|
|
18.
|
Լրացուցիչ արտոնություն
|
- Փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողի կողմից օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն ՀՀ դրամ և ավել ներդրում կատարելու դեպքում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար վարկի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի համար յուրաքանչյուր վարկի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված յուրաքանչյուր ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավել, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք/` փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված վարկի սուբսիդավորվող մասի հանրագումարով:
- Նշված արտոնությունը չի տարածվում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, շինարարության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողի վրա:
|
|
19.
|
Այլ պայմաններ
|
- Մնացած պայմանները գործում են համաձայն ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-L որոշման:
- Ծրագրի օժանդակությունը հասանելի է նաև Բանկի կողմից տրամադրվող նպատակային վարկերի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի) համար:
|