«ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

Եթե Դուք ցանկանում եք ձեռք բերել Էներգաարդյունավետ սարքավորումներ և մեքենաներ կամ իրականացնել այլ Էներգաարդյունավետ ներդրումներ, ապա այս վարկատեսակը Ձեզ համար է:

«ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր
Վերադառնալ

Արժույթը

ՀՀ դրամ

Վարկառուները

  • Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք:
  • Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

Նպատակը

Էներգաարդյունավետ սարքավորումների և մեքենաների ձեռքբերում, ենթակառուցվածքների կառուցում և այլ նախագծեր, որոնք օգտագործում են վերականգնվող  էներգիայի  աղբյուրներ՝

  • Ջեռուցում, օդորակում և օդափոխություն.
  • Լուսավորություն.
  • Արտադրական նպատակներով ջեռուցում/ սառեցում.
  • Շենքի պատերի և տանիքի ջերմամեկուսացում
  • Արդյունաբերական արտադրության մեքենաներ.
  • Արեգակնային էներգիա.
  • Կենսազանգվածներից ստացվող էներգիա.
  • Այլ էներգաարդյունավետ ներդրումներ, որոնք համապատասխանում են «ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի պահանջներին:

 

Սահմանաչափերը

 

Առանց գրավի

1,000,000-5,000,000 ՀՀ դրամ (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)

Գրավի դիմաց

5,000,001 – 500,000,000 ՀՀ դրամ

Տրամադրման Եղանակը

կանխիկ կամ անկանխիկ

Մարման ժամկետը

մինչև 5 տարի 

Տարեկան անվանական տոկոսադրույքը

1,000,000-5,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում

10 %

5,000,001-20,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում

9.5 %

20,000,001-500,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում 

9 %

Գրավի առարկա

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
  • Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

Գանձվող վճարներ

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար - 0 դրամ է:
  • Վարկի սպասարկման վճար - միանվագ, տրամադրվող գումարի 0,5% չափով ,
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

Լրացուցիչ պայմաններ

  • Ստանդարտ էներգաարդյունավետ ներդրումների պարագայում ՝
    • 150,0 մլն.  ՀՀ դրամը  չգերազանցող վարկերի դեպքում Բանկի պահանջով կարող է անցկացվել էներգաաուդիտ,
    • 150,0 մլն.  ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում  էներգաաուդիտի անցկացումը պարտադիր է:
  • Ոչ ստանդարտ և խառը էներգաարդյունավետ ներդրումների դեպքում ՝ էներգաաուդիտի անցկացումը պարտադիր է:
  • Նշում - էներգաաուդիտի ծառայության վճարներ վարկառու-հաճախորդներից չեն գանձվում, դրանք  կատարվում են Բանկի կողմից:

Զգուշացում

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`