Վարկեր իրավաբանական անձանց

Բիզնես վարկ

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո

Վարկառուները

Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք

Նպատակը

Բիզնեսի զարգացման, կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու և այլ նպատակներով

Սահմանաչափերը՝ ըստ ոլորտների

  • Արդյունաբերություն
  • Շինարարություն
  • Տրանսպորտ և կապ
  • Առևտուր  
  • Կացություն և հանրային սննդի կազմակերպում

մինչև 1,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

  • Գյուղատնտեսություն

մինչև 350,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

  • Այլ Ճյուղեր

մինչև 500,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Տրամադրման եղանակը

  • անկանխիկ
  • Վարկերը կարող են տրամադրվել միանվագ կամ փուլերով

Մարման ժամկետը

  • մինչև 10 տարի (վարկավորման ժամկետները սահմանվում են ըստ վարկատեսակների,  ինչպես նաև՝ հաշվի առնելով բիզնես գործունեության ոլորտը և վարկավորման նպատակը)

Մարման եղանակը

  • «Անուիտետային»
  • «Զսպանակաձև»

Արտոնյալ ժամանակաշրջան

  • Սահմանվում է բիզնեսի առանձնահատկություններից ելնելով

Տարեկան տոկոսադրույքը

  • ՀՀ Դրամ՝  սկսած 12%-ից, ԱՄՆ Դոլար՝  սկսած 7.5%-ից, Եվրո՝ սկսած 6%-ից
  • Մեկ տարուց ավելի մեր հաճախորդ իրավաբանական անձանց (այդ թվում՝ ԱՁ-ին) կարող ենք տրամադրել կարճաժամկետ առևտրային վարկեր՝ աշխատավարձի վճարման, պետբյուջեի նկատմամբ պարտավորությունների մարման, ներկրված ապրանքների մաքսազերծման, ճանապարհին ապրանքների դիմաց վճարման և նմանատիպ այլ ծառայություների վճարման համար`սկսած 8% տոկոսադրույքից, մինչև 180 օր մարման ժամկետով:

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

  • Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

Ժամկետից շուտ մարելու տուգանք

  • Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 5%-ի չափով:
  • Առանձին դեպքերում Բանկի լիազոր մարմնի որոշմամբ սահմանված տուգանքի չափը կարող է փոփոխվել:
  • Վարկավորման պայմանագրով վաղաժամկետ մարման տուգանք չկիրառելու դեպքում Բանկի լիազոր մարմնի կողմից կարող է սահմանվել ավելի բարձր տոկոսադրույք` մինչև +2%:

Վարկի ապահովվածության միջոց

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Շրջանառու միջոցները, պատրաստի արտադրանքը,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը, թանկարժեք մետաղները,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Բանկի պահանջով այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց երաշխավորություններ

Գանձվող վճարներ

  • Վարկային հայտի ուսումնասիրման միանվագ վճար` 20,000 ՀՀ  դրամ, կամ ըստ հաստատված վարկատեսակների գործող այլ վճարներ:
  • Բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ սակագների:

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարում եք պետտուրք և/կամ ծառայության վճար՝ գրավի պայմանագրի  վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝ 
    անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

Ծրագրային վարկերին վերաբերող  դրույթներ

  • Վարկավորումը կատարվում է տվյալ ծրագրի համար Բանկի կողմից սահմանված պայմաններով,
  • Ծրագրի պահանջներին համապատասխանող, մինչև 5,0 մլն. ՀՀ դրամ միայն երաշխավորությամբ տրամադրվող վարկերը կարող են դիտարկվել Միկրոբիզնես վարկի պայմաններով: Ընդ որում, հաճախորդը չի կարող օգտվել մեկից ավել առանց գրավադրմամբ (միայն երաշխավորությամբ) վարկատեսակից, կամ առանց գրավադրմամբ վարկերի (գործող և ակնկալվող նոր հայտի) ընդհանուր հանրագումարը չպեք է գերազանցի 5,0 մլն. ՀՀ դրամը
  • Ծրագրային վարկերի դեպքում վաղաժամ մարման տուգանք չի գանձվում, եթե Բնակի որոշումների կայացման Լիազոր մարմնի կողմից առանձին ծրագրերի կամ առանձին հայտի մասով չի կայացվում վաղաժամ մարման տուգանք կիրառման որոշում:

Անհրաժեշտ տեղեկատվություն

  • Ձեզ հետ փոխհարաբերությունները կարգավորվում են վարկային պայմանագրով` ՀՀ օրենսդրական ակտերին համապատասխան:
  • Վարկավորման տոկոսադրույքները, ժամկետները, սահմանաչափերը, պայմանները և սկզբունքները սահմանվում են մեր «Վարկային քաղաքականությամբ» և վարկավորման գործընթացը կարգավորող ներքին այլ իրավական ակտերով:
  • Մենք՝ Ծրագրային վարկավորման գործընթացներում ընդգրկվելու դեպքում, վարկային միջոցները տրամադրում ենք տվյալ Ծրագրի վարկավորման պայմաններով՝ տոկոսադրույքներ, սահմանաչափեր, մարման ժամկետ, գրավ/վարկ հարաբերակցություն և այլն (Ծրագրային վարկավորման պայմանները չեն կարգավորվում մեր «Վարկային քաղաքականությամբ»):

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը՝ ըստ գրավի տեսակների

  • Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների դեպքում՝ գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
  • Դրամական հոսքերով ապահովված վարկեր՝ տրամադրում ենք առնվազն 1 տարվա մեր հաճախորդներին՝ մեզ մոտ ունեցած ընթացիկ հաշվով կատարված տարեկան շարժի մինչև 30%-ի չափով (մինչև 180 օր մարման ժամկետով):

Որոշումների կայացման և վարկերի տրամադրման ժամկետները

  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
  • Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում (պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթի կազմման պարագայում):

Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

Դրական որոշման կայացման չափանիշները՝

  • Ձեր վարկունակության բավարար մակարդակը` ըստ մեր իրավական ակտերով սահմանված գնահատման չափանիշների,
  • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի արժանահավատությունը,
  • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության դրական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
  • Գրավի իրացվելիության բավարար մակարդակը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված չափանիշների և «գրավ/վարկ» հարաբերակցության ընդունելի սահմանաչափերի,
  • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի հիմնավոր լինելը:

Մերժման չափանիշները`

  • Ձեր վարկունակության ոչ բավարար մակարդակի գնահատումը՝ ըստ մեր իրավական ակտերով սահմանված հաճախորդ-վարկառուների վարկունակության գնահատման չափանիշների,
  • Մեզ ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատությունը,
  • Ձեր պատասխանատվության և պարտաճանաչության բացասական գնահատումը` ըստ ձեր վարկային պատմության ուսումնասիրության և վերլուծության,
  • Վարկի օգտագործման նպատակների կամ գործարար ծրագրերի շահութաբերության թերհիմնավորումը,
  • Այլ հիմնավոր պատճառներ, որոնք կարող են ազդել տրամադրվող վարկի վերադարձելիության վրա:

Վարկերի մարման, տոկոսների հաշվեգրման և վճարման կարգը

  • Վարկերը մարում եք գրաֆիկի համաձայն, հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
    • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
    • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
  • Վարկերի տոկոսագումարները հաշվում ենք գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` վարկի տրամադրման օրվանից մինչև ձեր կողմից մեր հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման նախորդ օրն ընկած ժամանակաշրջանի համար (վարկի մարման օրվա նկատմամբ տոկոսագումար չենք գանձում):
  • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վճարումները կարող եք իրականացնել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

Վարկային գծերի տրամադրումը

Վարկային գծեր տրամադրում ենք Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձանց՝ բիզնես վարկերի համար սահմանված տոկոսադրույքներով, մինչև 5 տարի մարման ժամկետով, դրամով կամ արտարժույթով: Կարող եք օգտվել հետևյալ վարկային գծերից՝

  • Վարկային գիծ վերականգնվող, որի դեպքում կարող եք հաստատված վարկային գծի սահմանաչափում և գործելու ժամանակահատվածում պարբերաբար մարումներ կատարել և մնացորդի սահմաններում միջոցներ ստանալ վարկային գծից: Ընդ որում՝ վարկային գծի չօգտագործված մասի վրա սահմանվում է 0-4% տարեկան տոկոսադրույք:
  • Ուղղակի վարկային գիծ, որի դեպքում վարկային գիծը տրամադրում ենք մաս-մաս, և կատարված մարումներից հետո վարկային գծի սահմանաչափը չի վերականգնվում, ընդ որում՝ չօգտագորված մասի վրա տոկոսների հաշվարկում չենք կատարում:

Վաղաժամկետ մարման պայմանները

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 5 %-ի չափով:

Զգուշացում

  • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում (ինչը հետագայում կարող է խոչընդոտել նոր վարկերի ստացումը):
  • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):