Վարկեր իրավաբանական անձանց

«Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի պայմաններ

1.       

Արժույթը

ՀՀ դրամ

2.      

Վարկառուները

·       Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք`

- ՓՄՁ-ներ (աշխատակիցների քանակը չի գերազանցում 250):
- Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ (աշխատակիցների քանակը 250-ից 3000):

·       Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

3.      

Նպատակը

·       Գյուղատնտեսություն, Գյուղ վերամշակում

·       Զբոսաշրջություն

·       Արտահանմանը խթանող գործունեություն

·       Արդյունաբերություն

·       Այլ ներդրումներ, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին:

4.      

Սահմանաչափերը

·       Գրավի դիմաց՝ 5,000,001 – 500,000,000 ՀՀ դրամ

·       Առանց գրավի (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝  1,000,000 – 5,000,000 ՀՀ դրամ

5.      

Եղանակը

անկանխիկ

6.      

Մարման ժամկետը

24 - 90 ամիս 

7.      

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ

Կարող է տրամադրվել մինչև 30 ամիս տևողությամբ

8.      

Տարեկան անվանական տոկոսադրույքը

10.5%

9.      

Գրավը

·       Անշարժ և շարժական գույքը,

·       Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,

·       Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,

·        Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:

·       Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):

·       Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

10.     

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

·       Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:

·       Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:

·       Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:

·       Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:

·       Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:

·       Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

11.     

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

12.     

Պահանջներ միայն  երաշխավորությամբ տրամադրվող վարկերի  նկատմամբ

·       Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

·       Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,

13.     

Մոնիտորինգ

·       Նպատակային մոնիտորինգ – տրամադրումից հետո 1-ից 2 ամսվա ընթացքում:

·       ֆինանսական մոնիտորինգ - տարեկան առնվազն մեկ անգամ: Ֆինանսական մոնիտորինգի հաշվետվությունը պետք է առնվազն արտացոլի վարկառուի ընթացիկ և նախկին ֆինանսական վիճակների համեմատությունը:

14.     

Պահանջներ վարկառուի և երաշխավոր անձանց նկատմամբ

·       ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:

·       Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):

·       Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

15.     

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

16.     

Գանձվող վճարներ

·       Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0

·       Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ:

·       Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

17.     

Պետական տուրքեր և այլ ծախսեր

·       ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:

·       Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

18.     

Լրացուցիչ պայմաններ

·       Գործող վարկերի վերաֆինանսավորման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ