Վարկեր իրավաբանական անձանց

Վարկեր Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրի շրջանակներում` էլեկտրական մեքենաների ձեռք բերման նպատակով

1.

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

2.

Վարկառուները

  • Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք:
  • Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

3.

Նպատակը

Առաջնային և Երկրորդային շուկայից էլեկտրական մեքենաների ձեռք բերման համար, ընդ որում երկրորդային շուկայից ձեռք բերվող ավտոմեքենաների վաղեմությունը չպետք է գերազանցի 5 տարին:

4.

Սահմանաչափերը

մինչև 50.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

5.

Տրամադրման եղանակը

անկանխիկ

6.

Մարման ժամկետը

մինչև 84 ամիս 

7.

Տարեկան անվանական տոկոսադրույքը

  • ՀՀ դրամ -12%
  • ԱՄՆ դոլար – 8%

8.

Գրավը

Ձեռք բերվող ավտոմեքենան:
Լիազոր մարմնի որոշմամբ Բանկը կարող է պահանջվել ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ:

9.

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Առաջնային շուկա՝ ավտոսրահի իրացման գնի մինչև 80%
  • Երկրորդային շուկա ՝ գնահատված արժեքի մինչև 70%

10.

Ապահովագրություն

Պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով՝ վարկառուի կողմից

11.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

12.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

13.

Վարկի մարման ձևը

«Անուիտետային»

14.

Պահանջներ վարկառուի և երաշխավոր անձանց նկատմամբ

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

15.

Գանձվող վճարներ

Առկա չեն

16.

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետ տուրք՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

17.

Լրացուցիչ պայմաններ

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված վարկերի վերաֆինանսավորման դեպքերում՝ կատարվում է 20 տոկոսի չափով համաֆինանսավորում: