Վարկեր իրավաբանական անձանց

Բիզնես վարկ POS տերմինալի շրջանառության հիման վրա

1.

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

2.

Վարկառուները

-ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս:

-Այն հաճախորդները ովքեր Էվոկաբանկ ՓԲԸ-ի հետ ունեն կնքված POS տերմինալի համագործակցության պայմանագիր առնվազն 6 ամիս վաղեմության

3.

Սահմանաչափերը

1,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

4.

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող սահմանաչափ` ամսական նվազագույն մարման պահանջով

5.

Ամսական նվազագույն մարման պահանջ

Վարկառուն պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 10%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/+կուտակված %  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

6.

Տրամադրման եղանակը

անկանխիկ

7.

Մարման ժամկետը

6-12 ամիս /առանց վաղաժամ մարման տուգանքի/

8.

Տոկոսադրույքը /տարեկան/

ՀՀ դրամ

14.5-16%

ԱՄՆ դոլար

11.5-13%

Եվրո

9-10%

 

Չօգտագործված մասի նկատմամբ տոկոսադրույք

0-0.5%

   

Տոկոսադրույքների միջակայքում հաստատվող տոկոսները, կապված են , եթե  ապահովում են կամ ըստ գնահատման, կարող են տարեկան կտրվածքով ապահովել 1 մլն. ՀՀ դրամ կամ ավել ոչ տոկոսային եկամուտներ:

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

  • Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
  • Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

10.

Քաղվածքի օր`

  • Յուրաքանչյուր ամսվա 1—ը

11.

Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից`

  • 15 օր (Վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր ամսվա 16-ը)

12.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցներ

  • POS  տերմինալի շրջանառություն
  • Անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ/անց/ երաշխավորություն

13.

Վարկառուին ներկայացվող պահանջներ

  • Վարկի գումարը չի կարող գերազանցել բանկի POS տերմինալների միջոցով իրականացված միջին ամսական գումարային մուտքերի եռապատիկը:
  • Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 30 օրը, ինչպես նաև ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր,
  • Այն դեպքում երբ վարկառուն 12-ից 24 ամիսների ընթացքում ունեցել է հսկվող դասով դասակարգման մեկ դեպք, ապա որոշում կայացնող Լիազոր մարմնի կողմից հայտը կարող է դիտարկվել, եթե՝

- Վճարուների ուշացումը չի գերազանցել 5 օրը,

- և կան հիմնավոր փաստարկներ, որ ուշացումները պայմանավորված են եղել ոչ թե ֆինանսական հանգամանքներով, այլ տեխնիկական և սուբյեկտիվ պատճառներով (քարտային գերածախս, օվերդրաֆտի օգտագործված սահմանաչափի նվազագույն գումարի ոչ ամբողջական մուտքագրման, երկրից բացակայության և այլն),

  • Վարկառուի` գրավով չապահովված վարկերը չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 10,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը, չներառված տվյալ վարկը:
  • Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող կազմակերպությունը չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ժամկետանց վարկեր, ինչպես նաև՝ ժամկետանց հարկային պարտավորություններ կամ ԴԱՀԿ արգելանք:
  • Առնվազն 6 ամսվա POS տերմինալի շրջանառություն «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ով:
  • POS տերմինալի տեղափոխությունը այլ բանկ հնարավոր է բացառապես տվյալ վարկատեսակի մասով, բանկի հանդեպ ունեցած ամբողջ պարտավորության մարման դեպքում:

14.

Երաշխավոր անձանց ներկայացվող պահանջներ

  • Ֆիզիկական անձ երաշխավորող՝

- ունեն կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր են,

- վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր, իսկ ընդհանուր ժամկետանց օրերի քանակը  չպետք է գերազանցի 30 օրը,

  • Իրավաբանական անձ երաշխավորներ՝

- Գրանցված գործունեություն է ծավալում առնըվազն 12 ամիս և վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր, իսկ ընդհանուր ժամկետանց օրերի քանակը  չպետք է գերազանցի 30 օրը,

- վերջին 12 ամսում չպետք թ ունենա 0-հաշվետվություն կամ գործունեության դադարեցում,

- հարցման օրվա դրությամբ չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ժամկետանց վարկեր, ինչպես նաև՝ ժամկետանց հարկային պարտավորություններ կամ ԴԱՀԿ արգելանք:

15.

Գանձվող վճարներ

  • Վարկային հաշվի սպասարկման վճար  - վարկի գումարի 1%-ի չափով, նվազագույնը 20,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է բանկային հաշվից կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:

16.

Ժամկետից շուտ մարելու տուգանք

Չի գանձվում

17.

Վերլուծություն

Պարզեցված բիզնես վերլուծություն

18.

Այլ պայմաններ

  • Եթե վարկը հաստատվում է որևէ նախապայմաննով (գործող այլ վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական մարում, հարկային պարտավորությունների մարում և այլն), ապա վարկի տրամադրումը կատարվում է կամ փուլային կամ միանվագ տրամադրման տարբերակով՝ տրամադրման պահին նախապայմանի կատարման ամբողջական վերահսկողությամբ: Նախապայմանի կատարման և վերահսկման  պատասխանատու են  հանդիսանում,  համապատասխանաբար՝ հայտը կազմող Վարկային մասնագետը և վարկը տրամադրող տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
  • Եթե հաճախորդը ունի գործող POS տերմինալի շրջանառության հիման վրա  բիզնես վարկ, կարող է դիմել 2-րդ վարկին, չխախտելով վարկատեսակով նախատեսված առավելագույն շեմը՝ 10.0 մլն. ՀՀ դրամ:
  • Տվյալ վարկատեսակով գործող հաճախորդների դեպքում նույն վարկատեսակով նոր հայտ քննարկելիս, Լիազոր մարմինը կարող է հաստատել հայտը նախապայմանով՝ գործող պարտավորության մնացորդի մարման (անձնական միջոցներով կամ նոր վարկի հաշվին), եթե հաճախորդը համապատասխանում է վարկավորման չափանիշներին և կատարել է պայմանագրային գումարի 50% և ավել մարում: Տվյալ դեպքում վարկը չի դիտարկվում վերաֆինանսավորված/վերաձևակերպված: