Վարկավորման նպատակը
|
Բանկի ռեսուրսով
|
Ազգային հիփոթեքային ծրագրով
|
ԲԵ ծրագրով
|
ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում կամ կառուցապատում:
|
ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում
|
Ովքեր կարող են դիմել
|
Բանկի ռեսուրսով
|
Ազգային հիփոթեքային ծրագրով
|
ԲԵ ծրագրով
|
Հավաստագրում ներառված անձը կամ նրա ընտանիքի անդամը: Վարկառուի տարիքային շեմը հաշվի չի առնվում, եթե գործում առկա է համավարկառու, ում 63 տարեկանը չի բոլորի վարկի սպասարկման ողջ ընթացքում:
|
Ծրագրի շահառուներ
|
Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված, Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի
(մշտապես) բնակված կամ հաշվառում չունենալու դեպքում վերջին երեք տարում փաստացի (մշտապես) բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների (անձանց),
որոնք որևէ ծրագրի շրջանակներում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ
|
Վարկավորման արժույթը
|
ՀՀ դրամ
|
Վարկավորման գումար
|
Բանկի ռեսուրսով
|
Ազգային հիփոթեքային ծրագրով
|
ԲԵ ծրագրով
|
2,000,000.00-50,000,000.00 ՀՀ դրամ
|
- Առավելագույնը 35 մլն ՀՀ դրամ uտանդարտ ձեռքբերման կամ կառուցապատման վարկերի դեպքում
- Առավելագույնը 45 մլն ՀՀ դրամ էներգաարդյունավետ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, կամ էներգաարդյունավետ բնակելի տան կառուցման դեպքում
|
2,000,000.00 –22,500,000.00 ՀՀ դրամ
|
Վարկի մարման ժամկետը
|
120 ամիս
|
Կանխավճար
|
Կատարվող կանխավճարի նվազագույն չափը կազմում է առաջնային և երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն`
- 2.5 տոկոսը` ՀՀ մարզերում
- 10 տոկոսը` Երևան քաղաքում
- 1 տոկոսը եթե աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար կամ, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է
|
Տարեկան անվանական տոկոսադրույք
|
Բանկի ռեսուրսով
|
Ազգային հիփոթեքային ծրագրով
|
ԲԵ ծրագրով
|
15 %
|
10 - 13 %
|
10 %
|
Աջակցության սահմանաչափեր
|
- Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 97 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%, հանրագումարային մինչև 3.648 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 54 հազ. դրամ.
- Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 131 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10%, հանրագումարային մինչև 5.850 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 84 հազ. դրամ.
- Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 12 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 200 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12%, հանրագումարային մինչև 8.660 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 140 հազ. դրամ.
- Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11.085 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 152,000 հազ. դրամ.
- Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազ. դրամ.
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարների փոխհատուցման համար՝ սեփականության իրավունքի գրանցման վճարը՝ 25,000 ՀՀ դրամ և 20,000 ՀՀ դրամ պետական տուրքը, գրավի իրավունքի պետական գրանցման վճարը՝ 25,000 ՀՀ դրամ և 1,000 ՀՀ դրամ պետական տուրքը: Սահմանամերձ բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար վերը նշված օրենքներով սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով։»։
|
Վարկի գումարը
պայմանագրով ամրագրված
ժամանակացույցից շուտ
մարելու համար վճարվող
տուգանք
|
Տուգանք չի կիրառվում:
|
Վարկային պայմանագրով
ամրագրված վարկի
գումարների և
տոկոսագումարների մարման
ժամկետների ուշացման
դեպքում վճարվող տույժեր
|
ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:
|
Վարկի վերադարձելիության ապահովման միջոց
|
Ձեռք բերվող անշարժ գույք, անշարժ գույքի գնման իրավունքը: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի կառուցումը/կառուցվող անշարժ գույքը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ բնակելի անշարժ գույք:
|
Վարկ/գրավ հարաբերակցությունը
|
- Երևանում` անշարժ գույքի արժեքի մինչև 90 %-ի չափով
- ՀՀ մարզերում` անշարժ գույքի արժեքի մինչև 99 %-ի չափով:
- Սահմանամերձ բնակավայրերում` անշարժ գույքի արժեքի մինչև 99%-ի չափով:
|
Ապահովագրություն
|
Բանկի ռեսուրսով
|
Ազգային հիփոթեքային ծրագրով
|
ԲԵ ծրագրով
|
Չի պահանջվում
|
- Գրավադրված գույքի ապահովագրություն
- Վարկառուի և համավարկառուների` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։
- \Վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք աջակցության գումարը
|
- Գրավադրված գույքի ապահովագրություն
- Վարկառուի և համավարկառուների` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։
- Վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք աջակցության գումարը
|
Վարկի տրամադրման եղանակը
|
Անկանխիկ
Ձեռքբերում՝ միանվագ կամ փուլային
Կառուցապատում՝ միանվագ կամ փուլային
|
Բանկի կողմից գանձվող
միջնորդավճարներ
|
Առանց միջնորդավճարի
|
Հատուկ պայմաններ
|
- Երևան քաղաքում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելն ունեցել են Երևան քաղաքի հաշվառում։
- ՀՀ մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով աջակցությունը տրամադրվում է բացառապես այն անձանց և նրանցից սերված ընտանիքներին, ովքեր նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելը հաշվառված չեն եղել Արցախի Հանրապետությունում։
|
Այլ պայմաններ
|
- Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց (բացառությամբ ընտանիքի անդամների) անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից) դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը
- Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը
- Անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրված վարկերի դեպքում, վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից ավարտական ակտը հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն չներկայացնելու դեպքում, դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը
- Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ձեռք բերվող անշարժ գույքը կամ հողատարածքը չի հանդիսացել շահառու ընտանիքի որևէ անդամի սեփականությունը, այդ թվում՝ չի պատկանել բաժնային սեփականությամբ։
|
Վարկունակության գնահատում
|
- Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն, համավարկառուները, գրավատուները չպետք է ունենան ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ,
- Այն դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը, վարկունակության գնահատում չի իրականացվում (գործող պարտավորությունների բացակայության դեպքում):
|
Բանկի ռեսուրսով
|
Ազգային հիփոթեքային ծրագրով
|
ԲԵ ծրագրով
|
Այն դեպքում, երբ վարկի գումարը գերազանցում է ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը կամ առկա են գործող պարտավորություններ, վարկունակության գնահատումն իրականացվում է համաձայն Բանկում գործող կարգի, ընդ որում եկամուտ/ծախս հարաբերակցությունը (OTI) կարող է կազմել առավելագույնը 100%:
|
Համաձայն Ծրագրի Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի: Ընդ որում` որպես վարկի գծով ամսական մարումների գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը:
|
Համաձայն Ծրագրի Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի: Ընդ որում` որպես վարկի գծով ամսական մարումների գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը:
|
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ
որոշումների կայացման Ժամկետներ
|
- Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
|
Այլ դրույթներ
|
Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության» ծրագրով սահմանված կարգով և պայմաններով:
|