Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրով տրամադրվող վարկեր
Evocabank-ն առաջարկում է Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների վարկեր:

մինչև
10 մլն. ֏
|
Գումար |
մինչև
84 ամիս
|
Ժամկետ |
14%
|
Տոկոսադրույք |
Խնայեք կրկնակի` ներդրում կատարելով ձեր բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման մեջ այսօր, և հնարավորություն ստացեք ձեր էլեկտրաէներգիայի և գազի համար հետագայում վճարելու ավելի քիչ:
Պետական աջակցության այս ծրագրով դուք կարող եք ստանալ ձեր բնակարանի կամ անհատական բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքների մասնակի կամ ամբողջական սուբսիդավորում:
Երևանում սուբիսադովորումից հետո վարկավորման տոկոսադրույքը կկազմի 5%, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքներում` 3%, սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղերում` 2%, իսկ սահմանամերձ և լեռնային բնակավայրերում` 0%:
Վարկատեսակից օգտվելու համար ձեր բնակարանի վերանորոգման ընդհանուր արժեքի առնվազն 20%-ը, իսկ տների դեպքում՝ առնվազն 30%-ը, պետք է ուղղվի էներգաարդյունավետությանը, ինչպես օրինակ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, էներգաարդյունավետ շինանյութեր, էներգախնայող ջեռուցման համակարգեր, և էներգաարդյունավետ այլ աշխատանքներ, իսկ սեփական տների դեպքում՝ ներառյալ ծածկող կառույցների ջերմամեկուսացում։


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ