Կարեն Եղիազարյանի նոր հարցազրույցը Banks.am-ին
Կանաչ ֆինանսավորումը՝ որպես տնտեսության կայուն զարգացման շարժիչ ուժ:
11.11.2025
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը Banks.am-ի հետ զրույցում խոսել է կանաչ ֆինանսավորման, էներգաարդյունավետության և կայուն զարգացման կարևորության մասին՝ ընդգծելով, որ բանկային համակարգը Հայաստանում դարձել է այս ոլորտների հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Հարցազրույցի ընթացքում նա նաև անդրադարձել է Evocabank-ի միջազգային համագործակցություններին կանաչ ֆինանսավորման ոլորտում՝ ընդգծելով Բանկի նախագծերը, որոնք իրականացվում են OPEC-ի, IFC-ի, EBRD-ի և այլ առաջատար կազմակերպությունների հետ։
«Մեր աճող լիզինգի պորտֆելի գրեթե 90%-ը ձևավորվում է կանաչ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորումից: Այս և համանման հանգամանքները հաշվի առնելով` կարող ենք փաստել, որ բիզնեսները սկսում են գիտակցել, որ կայուն ֆինանսները ոչ միայն «հաճելի է ունենալ», այլև ավելի ու ավելի կարևոր են կապիտալի բաշխման, ռիսկերի կառավարման, կորպորատիվ ռազմավարության համար»,- հարցազրույցի ընթացքում նշել է Կարեն Եղիազարյանը։
Banks.am-ի ամբողջական հարցազրույցը Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի հետ կարդացեք այստեղ։
Այլ նորություններ
-
Evocabank-ը միացել է AmCham Armenia-ին
10.02.2026
-
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
12.01.2026
-
Evoca-ն հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ
15.12.2025