Վերադառնալ
Բանկային

Լավագույն սպառողական թվային բանկ

Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

13.08.2018
Լավագույն սպառողական թվային բանկ

Global Finance հեղինակավոր ամսագիրը
Evocabank-ը ճանաչել է
2018 թ. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

Հաղթողները ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների և աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:

Հաղթող բանկերը ընտրվել են հետևյալ չափանիշների հիման վրա`

  • «թվային» հաճախորդների ներգրավման և սպասարկման հուսալի ռազմավարություն,
  • թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
  • «թվային» հաճախորդների թվաքանակի աճ,
  • բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում,
  • թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություններ
  • վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն և ֆունկցիոնալ բնութագրիչներ:

«Թվային բանկինգը խորհրդանշում է ապագան», - ասաց Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Լավագույն թվային բանկ» մրցանակակիրները գիտակցում են դա և ցուցաբերում են անմնացորդ պատրաստակամություն` անդադար խթանել նորարարությունը կորպորատիվ և ֆիզիկական հաճախորդների համար նախատեսված ապրանքներում և ծառայություններում»:

Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 31-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: