Evocabank-ը՝ ՆԱԻ-Հայաստան 2025 կոնֆերանսի Արծաթե գործընկեր
Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Marriott հյուրանոցում տեղի ունեցավ “GRC in the Era of AI and Digital Assets” կոնֆերանսը։
03.11.2025
Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտը հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Armenia Marriott հյուրանոցում իրականացրեց տարեկան կոնֆերանս։ Այս տարվա կոնֆերանսի թեման էր՝ “GRC in the Era of AI and Digital Assets”։
Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել բիզնեսի աճի ռազմավարությունների, կորպորատիվ կառավարման և թվային փոխակերպման լավագույն փորձը՝ քննարկելով արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու ռիսկերը, ինչպես նաև թվային ակտիվների ոլորտի կազմակերպման, իրավական և կիբերանվտանգության կարևոր հարցերը։
Կոնֆերանսին ներկա էին խոսնակներ և հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ ԱՄԷ-ից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից, Սլովենիայից և այլ երկրներից։
Կոնֆերանսին մասնակցում էին Evocabank-ի Ներքին աուդիտի և Ռիսկերի կառավարման թիմերը։ Որպես խոսնակ՝ հանդես եկավ նաև Բանկի խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը՝ կորպորատիվ կառավարման բարեփոխումների մասին թեմայով։
Ունենալով առաջատար դիրք թվայնացման և կորպորատիվ կառավարման ոլորտներում՝ Evocabank-ը կոնֆերասին հանդես եկավ որպես «Արծաթե գործընկեր»։
Այլ նորություններ
-
Evocabank-ը միացել է AmCham Armenia-ին
10.02.2026
-
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
12.01.2026
-
Evoca-ն հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ
15.12.2025