Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը ստացել է ISO/IEC 27001:2022 միջազգային հավաստագիր

Evocabank-ը ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2022 միջազգային հավաստագիր ITA-ի կողմից:

31.08.2025
Evocabank-ը ստացել է ISO/IEC 27001:2022 միջազգային հավաստագիր

Evocabank-ը ստացել է ISO/IEC 27001:2022 տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային հավաստագիր International Technical Alliance-ի կողմից։

Այս հավաստագիրը հաստատում է Բանկի տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի համապատասխանությունը միջազգային ստանդարտի պահանջներին՝ ընդգծելով տեղեկատվության պաշտպանության, անվտանգության ռիսկերի կառավարման և տվյալների գաղտնիության ապահովման նկատմամբ Բանկի հետևողական մոտեցումը։

ISO/IEC 27001-ը տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում աշխարհում լայնորեն կիրառվող միջազգային ստանդարտ է։ Այն սահմանում է տեղեկատվական անվտանգության ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման սկզբունքներն ու պահանջները։

Evocabank-ը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելու տեղեկատվության պաշտպանվածությունը, ամրապնդելու հաճախորդների վստահությունը և պահպանելու անվտանգության բարձր չափանիշները։