Վերադառնալ
Բանկային

15 միլիոն դոլարի նոր վարկ IFC-ից

IFC-ի նոր վարկ Evocabank-ին` Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանն աջակցելու համար:

29.09.2022
15 միլիոն դոլարի նոր վարկ IFC-ից

Երևան, Հայաստան, սեպտեմբերի 29, 2022. Հայաստանում փոքր բիզնեսի բարգավաճմանն օգնելու նպատակով Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 15 միլիոն դոլար վարկ է տրամադրում Evocabank-ին, որը կօգնի խթանել տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը COVID-19-ի ձգձգվող ազդեցության պայմաններում:

Ֆինանսական միջոցների հասանելիությունը Հայաստանում միկրո/գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ամենամեծ մարտահրավերն է: Երկրում մինչև COVID-19-ը գնահատված ՄՓՄՁ-ների ֆինանսավորման ճեղքվածքը կազմում էր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 10.8 տոկոսը։ Համաճարակի և Ուկրաինայում պատերազմի կործանարար հետևանքների պատճառով, որոնք լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի տնտեսության համար, ակնկալվում է, որ այդ բացն էլ ավելի կմեծանա։

ՄՓՄՁ-ներն ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի և զբաղվածության, համախատասխանաբար` մոտ 40 և 30 տոկոսը: Հաշվի առնելով, որ դրանք հանդիսանում են տնտեսական աճի շարժիչը, IFC-ի վարկը Evocabank-ին կօգնի ամրապնդել այս հատվածը, որն առավել քան երբևէ կարևոր է:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշել է. «Evocabank-ն ուրախ է բարձրացնել IFC-ի հետ իր գործընկերության մակարդակը: Մենք միասին անցել ենք երկար ճամփորդություն. մեր առաջին վարկը, որին հաջորդեց DigiLab ծրագրի շրջանակներում համատեղ մշակված բանկի թվային ռազմավարությունը, այժմ՝ այս նոր վարկը, իսկ հետո՝ ռիսկերի կառավարման ուղղությամբ հնարավոր խորհրդատվության տրամադրում: IFC-ի արժեքավոր ներդրմամբ մենք կկարողանանք ընդլայնել փոքր բիզնեսին տրամադրվող մեր աջակցության շրջանակը՝ այդպիսով խթանելով Հայաստանի տնտեսական աճը»:

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն նշել է. «Լինելով Հայաստանի բանկային հատվածին աջակցելու մեր ռազմավարության մի մաս՝ Evocabank-ի հետ մեր համագործակցությունը կօգնի ընդլայնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսության առանցքային հենասյունը հանդիսացող փոքր բիզնեսի համար: Քանի որ ժամկետային ֆինանսավորումը շուկայում հեշտ հասանելի չէ, IFC-ի ֆինանսավորումը կօգնի բանկին նվազեցնել ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետների միջև կառուցվածքային անհամապատասխանությունը՝ միևնույն ժամանակ դիվերսիֆիկացնելով իր ֆինանսավորման աղբյուրները, խթանելով ճկունությունը և աճի ներառական հետագիծը»:

IFC-ի համագործակցությունը Evocabank-ի հետ սկսվել է 2021 թվականին, երբ IFC-ն տրամադրեց բանկին 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ շրջանառու միջոցների և առևտրի ոլորտի վարկավորման ծրագրին աջակցելու համար, որպեսզի ՄՓՄՁ-ները կարողանան ապահովել իրենց կայունությունը, վերականգնվել և զարգանալ համաճարակից հետո: Այս տարվա սկզբին Evocabank-ը մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին` հաշվի առնելով թվային բենքինգի վրա բանկի կենտրոնացումը: Ծրագիրը նպատակ ունի աջակցել բանկին թվային ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում՝ բանկի հաճախորդներին տեղական շուկայի կարիքներին հարմարեցված նորարարությունների միջոցով ավելի լավ սպասարկելու համար:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրության կենտրոնում զարգացող շուկաների մասնավոր հատվածն է: Աշխատելով աշխարհի ավելի քան 100 երկրներում` մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար: 2021 ֆինանսական տարում IFC-ն ռեկորդային 32.8 միլիոն է հատկացրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններին և ֆինանսական հաստատություններին` լծակավորելով ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճում ապահովելու մասնավոր հատվածի ներուժը, մինչ տնտեսությունները չեզոքացնում են գլոբալ բարդացող ճգնաժամերի հետևանքները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք  www.ifc.org կայքէջը:

Հետևե՛ք IFC-ին հետևյալ կայքերում`
Facebook
Twitter
YouTube
IFC.org
Instagram

Evocabank-ի մասին

Evocabank-ը տրամադրում է արագ, պարզ և նորարական ծառայություններ՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ: Բանկն աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Մենք ձգտում են դառնալ ամենանորարար և առաջադեմ առևտրային բանկը Հայաստանում, որն առաջարկում է առցանց ծառայություններ և բանկային հաշիվներ ունեցող հաճախորդներին հնարավորություն տալ օգտվել ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու: Evocabank-ը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance ամսագրի կողմից:

Հետևե՛ք Evocabank-ին հետևյալ կայքերում՝
Facebook
Instagram
LinkedIn
YouTube