«Կիևյան» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
Հուլիսի 23-ին բացվեց Evocabank-ի նոր, թրենդային և գերժամանակակից լուծումներով «Կիևյան» մասնաճյուղը Կիևյան 11ա հասցեում։
29.07.2024
Այսուհետ մեր հաճախորդները կսպասարկվեն «Կիևյան» մասնաճյուղի ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։
Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն բանկային բոլոր ծառայությունները՝ Evoca քարտերի բացում և տրամադրում, բանկային փոխանցումների իրականացում, վարկերի տրամադրում և այլն:
Ձեր ժամանակը խնայելու համար՝ մասնաճյուղում տեղադրված են նաև՝
- Վճարային տերմինալ
- Արտարժույթի փոխանակման տերմինալ
Դուք հնարավորություն կունենաք կատարել մի շարք բանկային գործարքներ՝ առանց Բանկի աշխատակցին մոտենալու և հերթերում ժամանակ կորցնելու։
«Կիևյան» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝
- Երկուշաբթիից ուրբաթ՝ 09։30-17։00
Սիրով կսպասենք ձեզ մեր նորաբաց մասնաճյուղում։
Այլ նորություններ
-
Գործարքների արգելափակում 1 կոճակով
01.06.2026
-
Ba3 վարկանիշ Moody’s-ից Evocabank-ին
18.08.2026
-
Հայաստանում գործարկվեց Firebird AI-ի «ԱԲ գործարանը»
11.08.2026