Evocabank-ը ժամկետից շուտ ավարտել է իր պարտատոմսերի տեղաբաշխումը
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար:
13.05.2022
Բանկը տեղաբաշխել է 200,000 հատ դրամային և 100,000 հատ դոլարային պարտատոմս` 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 11% և 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 ամիս։
Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։
Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաև online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այլ նորություններ
-
Evocabank-ը միացել է AmCham Armenia-ին
10.02.2026
-
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
12.01.2026
-
Evoca-ն հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ
15.12.2025