Տեղեկանք` հիփոթեքի գծով եկամտային հարկի փոխհատուցման համար
Բանկը հեշտացրել է հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցման համար ՀՀ ՊԵԿ ներկայացվող տեղեկանքի ստացման գործընթացը:
08.04.20202020թ. առաջին եռամսյակի տեղեկանքը Evocabank-ն ինքը կուղարկի ՊԵԿ:
Բանկը գործընթացը կիրականացնի ավտոմատ, առանց վարկառուի կողմից հավելյալ քայլեր ձեռնարկելու:
Տեղեկանքի սքանավորված տարբերակը Բանկը կուղարկի նաև վարկառուի մեյլին:
Սակայն, ի հավելում, հիփոթեքային վարկառուն պետք է անձամբ ՊԵԿ-ի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկի`
- Վարկառուի և համավարկառուի անձնագիրը (նույնականացման քարտը)` սքանավորված տարբերակով,
- Տեղեկանքը, որը ստացել է Բանկից` սքանավորված տարբերակով,
- Ձևաթուղթը` բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով,
- Դիմումը` լրացված և սքանավորված տարբերակով `
- Մինչև 2018թ. հունվարի 1-ը ստացված վարկի համար,
ԿԱՄ - 2018թ. հունվարի 1-ից հետո ստացված վարկի համար:
Տեղեկանքի համար վճարվող ստանդարտ 1,000 դրամ միջնորդավճարը Բանկը ավտոմատ կգանձի վարկառուի հաշվից: Այդ վարկառուներին, ում հաշվին գումար չկա, խնդրում ենք հաջորդ ամսվա հերթական մարման ժամանակ վճարել 1,000 դրամ ավել:
- Մինչև 2018թ. հունվարի 1-ը ստացված վարկի համար,
Առաջին անգամ ՊԵԿ դիմող քաղաքացիները պետք է դիմումը, Բանկի տեղեկանքը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՊԵԿ թղթային տարբերակով:
Գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում հիփոթեքային վարկառուները կարող են զանգահարել 044 605559 հեռախոսահամարին: