Evoca-ի ղեկավարները հաջողությամբ ավարտեցին Generative AI դասընթացը
Evocabank-ը տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որի ղեկավարները հաջողությամբ ավարտել են MIT-ի Generative AI դասընթացը։
17.07.2026
Evocabank-ի ավելի քան 70 ղեկավար մասնակցեց և հաջողությամբ ավարտեց Massachusetts Institute of Technology (MIT) Open Learning-ի երեքշաբաթյա "Understanding and Using Generative AI" դասընթացը:
Օնլայն դասընթացներին զուգահեռ ծրագիրը ներառում էր նաև real-time վիդեո հանդիպումներ, որոնց ընթացքում MIT Open Learning-ի AI Education & Innovation-ի ղեկավար Dr. David Dixon-ը ներկայացնում էր Generative AI-ի կիրառման գործնական հնարավորություններն ու ազդեցությունը բիզնեսի վրա, ինչպես նաև քննարկվում էին Բանկի թիմի կողմից բարձրացված հարցերը։
«Evocabank-ում միշտ բարձր է գնահատվել շարունակական զարգացումն ու ինքնակրթությունը, իսկ արհեստական բանականության հմտություններ սովորելն այսօրվա, ես կասեի անգամ` երեկվա պահանջն է: Սա մեր թիմի՝ նոր հմտություններով վերազինման սկիզբն է: Պետք է այնպես անենք, որ AI-ը դառնա մեր թիմի superpower-ը»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։
Ի դեպ, Բանկի ամբողջ թիմն ամիսներ առաջ մասնակցեց «AI գրագիտության դասընթաց Evocabank–ի համար» 14-ժամյա ծրագրին, որը հատուկ Բանկի աշխատակիցների համար մշակվել էր reArmenia ակադեմիայի կողմից։ Evoca-ում նաև խրախուսվում են նեղ մասնագիտական AI դասընթացներն ու թրեյնինգները:
Այլ նորություններ
-
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
05.06.2026
-
Վազգեն Գևորկյանն արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի
29.05.2026
-
«Գյումրի» մասնաճյուղն արդեն գործում է նոր հասցեով
12.05.2026