Վերադառնալ
Բանկային

Գործարքների արգելափակում 1 կոճակով

Հուլիսի 1-ից EvocaTOUCH հավելվածում ու EvocaONLINE համակարգում հասանելի կլինի նոր՝ «Գործարքների արգելափակում» ֆունկցիոնալը։

01.06.2026
Գործարքների արգելափակում 1 կոճակով

Այսօր թվային աշխարհում խարդախության փորձերը գնալով ավելի բազմազան են դառնում։ Այդ պատճառով EvocaTOUCH հավելվածում ու EvocaONLINE համակարգում հասանելի կլինի նոր՝ «Գործարքների արգելափակում» գործիքը, որը կօգնի մեր օգտատերերին վերահսկել ու պաշտպանել իրենց հաշիվները։

Այն հնարավորություն է տալիս ընդամենը մեկ կոճակով ժամանակավորապես արգելափակել առանձին կամ բոլոր օնլայն բանկային ծառայությունները։

Եթե կասկածում եք, որ Ձեր տվյալները հայտնվել են երրորդ անձանց մոտ, կարող եք ինքնուրույն, ընդամենը մի քանի վայրկյանում ակտիվացնել արգելափակումը՝ առանց սպասելու կամ զանգահարելու Բանկ։

«Գործարքների արգելափակում» գործիքի միջոցով հնարավոր է արգելափակել հետևյալ բանկային ծառայությունները՝

  • Փոխանցումներ և Վճարումներ
  • Կանխիկացման հայտ
  • Փոխանցում քարտից
  • Վարկի բացման հայտ
  • Վարկային գծի տրամադրման հայտ
  • Հաշվի բացման հայտ
  • Թվային քարտի բացման հայտ

Արգելափակման ընթացքում ընտրված ծառայություններն անհասանելի կլինեն բոլորի համար, այդ թվում՝ Ձեզ։

Ծառայությունների ապաարգելափակման համար անհրաժեշտ կլինի այցելել Evoca-ի ցանկացած մասնաճյուղ և անցնել նույնականացման գործընթաց։

🟣 Կարևոր է

«Գործարքների արգելափակում» գործիքը ստեղծվել է բացառապես Ձեր միջոցների և անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար։ Խորհուրդ ենք տալիս այն չօգտագործել փորձարկման նպատակով, քանի որ արգելափակումից հետո ընտրված ծառայությունները կդառնան անհասանելի մինչև Բանկի մասնաճյուղում դրանց ապաարգելափակումը։

Ձեր ֆինանսական և անձնական տվյալների անվտանգությունը մեր առաջնահերթություններից է։