Քո բիզնեսի լոգոն, բրենդինգն ու կայքը՝ ապառիկով
Evocabank-ն ու Digital Factory-ն համատեղ ներկայացնում են հայկական բիզնեսներին աջակցելու ինովացիոն լուծում։
08.12.2020
Մեր օրերում բիզնեսի զարգացման կարևորագույն պայմաններից է վաճառվող ապրանքի կամ ծառայության գրագետ և գեղեցիկ դիզայնը, ինչպես նաև հարմարավետ և հասանելի վեբկայքը։
Սակայն հաճախ, հատկապես սկսնակ բիզնեսների դեպքում, գումարը չի բավարարում վերջապես ունենալու այնքան ցանկալի բրենդինգն ու վեբկայքը։
Evocabank-ի և Digital Factory-ի համատեղ առաջարկը լավագույն լուծումն է այս խնդրի և Ձեր բիզնեսի զարգացման համար։
Եթե նորաստեղծ կազմակերպություն եք կամ պարզապես ցանկանում եք նոր շունչ հաղորդել Ձեր բիզնեսին, կարող եք ձեռք բերել գեղեցիկ ու պարզ լոգո, վաճառող բրենդինգ և հարմարավետ վեբկայք՝ այժմ արդեն ապառիկ պայմաններով։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Digital Factory-ին։
Նպաստենք Հայաստանի տնտեսության վերակառուցմանը միասին։