Վերադառնալ
Այլ

Կանխարգելիչ ախտահանում` Evocabank-ի բոլոր գրասենյակներում

Հոգ տանելով մեր գործընկերների և աշխատակիցների առողջության և ապահովության մասին՝ հանգստյան օրերին Evocabank-ում կատարվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ:

14.04.2020
Կանխարգելիչ ախտահանում` Evocabank-ի բոլոր գրասենյակներում

Մասնագիտացված ընկերությունները հատուկ սարքավորումներով և նյութերով` Hexanios G+R-ով և Surfanios-ով, ախտահանում են Երևանում և մարզերում գործող Բանկի բոլոր մասնաճյուղերը, ինչպես նաև գլխամասային գրասենյակի բոլոր 8 հարկերը:

Evocabank-ը սկսած մարտի 2-ից ակտիվ մասնակցում է COVID 19-ի դեմ պայքարին և արդեն իրականացրել է մի շարք քայլեր իր գործունեությունն անխափան պահելու և ապահով միջավայր ստեղծելու համար:

  • Մարտի 17-ին Բանկը 10,000,000 դրամ էր փոխանցել՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։
  • Մարտի 22-ին Բանկն իր հավելվածում նոր ֆունկցիա ավելացրեց, որը թույլ տվեց նույնիսկ առանց Evocabank-ի հաճախորդ լինելու, ցանկացած Arca, Mastercard կամ Visa քարտով EvocaTOUCH հավելվածի միջոցով կատարել նվիրաբերություն ՀՀ տարածքում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական հաշվին։
  • Բանկը 6 ամսով երկարաձգել է SingleTOUCH և ապառիկ վարկերի մարման վերջնաժամկետները և մինչև հուլիսի 16-ը հետաձգել ամսական մարումները:
    Բանկը բնականոն կերպով սպասարկում է իր հաճախորդներին` ժամը 10:00-12:00-ն առաջնահերթություն տալով 60 տարեկանից բարձր անձանց:
  • Բանկը միացել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության կողմից հաստատված վարկավորման ծրագրերին:
  • Բանկի 100-ից ավել աշխատակիցներ հեռահար աշխատում են տնից` պահպանելով վարձատրության ամբողջ չափը:
  • Ապրիլի 10-ի դրությամբ, Բանկն արդեն վերանայել է 35 միլիարդ դրամ ընդհանուր գումարով տասնյակ հազարավոր վարկեր, ներառյալ՝ բիզնես վարկեր, սպառողական վարկեր, անհատ ձեռնարկատերերին տրված վարկեր, հիփոթեքային վարկեր և այլն...
  • Մարտի 2-ից Բանկի աշխատակիցները, ովքեր աշխատում են գրասենյակներից, սպասարկում են հատուկ բժշկական դիմակներով, թափանցիկ պլաստիկից պաշտպանից դիմակներով, մեկանգամյա ձեռնոցներով, ունեն ախտահանիչ նյութեր և ալկոգելեր` իրենց և հաճախորդների համար: Բանկի աշխատակիցներն ամեն օր առնվազն 2 անգամ ստուգվում են անհպում ջերմաչափով:
  • Բանկի մտնելիս` լազերային ջերմաչափով ստուգվում է բոլոր այցելուների ջերմությունը:

Եղեք առողջ և միշտ դրական տրամադրվածությամբ: