2 նոր մրցանակ Evocabank-ին Global Business & Finance-ի կողմից
Global Business & Finance հեղինակավոր ամսագրի կողմից Evoca-ն արժանացել է 2 նոր մրցանակի՝ Most Innovative Digital Bank և Best Mobile Banking։
30.01.2025

2 նոր մրցանակ
Most Innovative Digital Bank in Armenia 2025
Best Mobile Banking in Armenia 2025
Global Business & Finance Magazine
Այս մրցանակները ևս մեկ անգամ ընդգծում են Evocabank-ի թվային մոտեցումը բանկային ոլորտում՝ առաջարկելով նորարարական, հարմարավետ և անվտանգ լուծումներ։
Ինչո՞ւ "Most Innovative Digital Bank in Armenia"
Evocabank-ը մշտապես ներդրում է կատարում թվային տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ ապահովելով հաճախորդների համար լավագույն թվային բանկային փորձը։ 2024 թվականի ընթացքում Evocabank-ը ներկայացավ նոր նախագծերով ու համագործակցություններով, որոնց արդյունքում իր հաճախորդներին առաջարկեց գերժամանակակից գործիքներ ու ինովացիոն պրոդուկտներ`
- Mastercard Digital քարտը,
- Հայաստանում առաջին միջազգային թվային նվեր քարտը` Mastercard Digital Gift Card-ը,
- UnionPay Gold և UnionPay Business քարտեր – Հայաստանում նոր հնարավորություն միջազգային վճարումների համար,
- Թվային հարթակներ ավտովարկավորման համար,
- ArCa Pay-ի հետ համագործակցություն՝ հեշտ ու արագ վճարումների համար և այլն։
Ինչո՞ւ "Best Mobile Banking in Armenia"
Շատերին թվում է՝ դժվար ու անիրական է ֆինանսական ոլորտում լինել կրեատիվ, սակայն Evocabank-ին տարիներ շարունակ հաջողվում է գտնել out of box լուծումներ: Այդ գաղափարների շարքից է EvocaTOUCH հավելվածը, որը թույլ է տալիս անմիջապես smartphone-ից օգտվել մի շարք բանկային ծառայություններից։
- Փոխանցել գումար հաշիվներին ու քարտերին,
- Վճարել կոմունալ ու այլ ծառայությունների համար,
- Ստանալ արագ վարկեր և կառավարել ավանդները,
- Օգտվել բանկային նորարարական գործիքներից, ինչպիսին է EvocaSHARE-ը և այլն։
Evocabank-ը շարունակում է անցնել թվային բանկինգի սահմանները՝ ստեծելով նոր, ինովացիոն իրականություն։
Այլ նորություններ
-
Evocabank. Ամենանորարար թվային բանկը Հայաստանում 2026
02.10.2026
-
Evocabank՝ Լավագույն Բանկը Հայաստանում 2026
30.06.2026
-
Evocabank-ը՝ AMX AWARDS 2026-ի մրցանակակիր
16.06.2026