Վերադառնալ
Մրցանակներ

Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2025

Global Finance ամսագիրը այս տարի ևս Evocabank-ին ճանաչել է որպես լավագույն թվային բանկը Հայաստանում։

14.11.2025
Evocabank՝ լավագույն թվային բանկը Հայաստանում 2025

Լավագույն թվային բանկը Հայաստանում 2025

Global Finance

Global Finance հեղինակավոր ամսագիրն արդեն 9-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչում է որպես լավագույն թվային բանկը Հայաստանում։

2025-ն առաձնահատուկ էր, քանի որ Բանկը նշեց իր 35 ամյակը։ Մենք արդեն 35 տարի դարձնում ենք մեր հաճախորդների կյանքն ավելի հարմար, առաջարկում ենք լավագույն թվային լուծումները և ձևավորում ժամանակակից բանկինգի մշակույթ։ 

Global Finance ամսագրի մասին

Հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,050 օրինակով և տարածվում 192 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի ավելի քան 30 տարվա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: