Վերադառնալ
Մրցանակներ

Վիճակահանության պայմաններ

Մասնակցիր վիճակահանությանը, շահիր ուղևորություն դեպի Դուբայ 2 անձի համար և Jennifer Lopez-ի համերգի VIP տոմսեր: Նոյեմբերի 1-ին հեռուստատեսությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա վիճակահանությունը, որի ընթացքում Իվետա Մուկուչյանը պատահականության սկզբունքով կհանի այն 75 հաջողակների անունները, ովքեր նոյեմբերի 16-18-ը կմեկնեն Դուբայ՝ իրենց նախընտրած անձանց հետ:

30.09.2017
Վիճակահանության պայմաններ

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 1-ից 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ներբեռնել EvocaTouch հավելվածը՝

  • App Store-ից (iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ iPhone, iPad) կամ,
  • Google Play-ից (Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար՝ Samsung, Sony, Asus, Lenovo, Huawei և այլն…):

Հավելվածի միջոցով պատվիրել միջազգային վճարային քարտ՝

  • MasterCard Standard` 5.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
  • MasterCard Gold` 15.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
  • Visa Classic` 5.000 դրամ տարեկան սպասարկման վճարով
  • Visa Gold` 15.000 դրամ տարեկան սպասարկման վճարով

Վիճակահանությանը մասնակցելու են միայն հավելվածի միջոցով պատվիրված քարտերը: Հավելվածից բացի այլ եղանակով՝ Բանկում կամ այլ կերպ պատվիրված քարտերը չեն մասնակցելու վիճակահանությանը:

Քարտային հայտը հաստատվելուց հետո հաճախորդը կստանա SMS և email հաղորդագրություն, որտեղ նշված կլինի հաշվի համարը, որին պետք է փոխանցել քարտի տարեկան սպասարկման վճարը:

Քարտի սպասարկման վճարը կարելի է վճարել հետևյալ միջոցներով՝

  • Evocabank-ի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում
  • Կատարել փոխանցում այլ բանկերից
  • Վճարային տերմինալների միջոցով (Telcell, EasyPay, Idram) մուտքագրել Բանկի կողմից տրամադրված հաշվի համարին:

Հաճախորդը վիճակահանությանը կարող է մասնակցել միայն քարտի տարեկան սպասարկման վճարը հաշվի համարին ապահովելուց հետո:

 

Վիճակահանությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող անձինք: Սոցիալական քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի տվյալների առկայությունը պարտադիր է:

 

Սույն ակցիայի շրջանակնորում, յուրաքանչյուր անձ կարող է պատվիրել միայն 1 քարտ:

Հոկտեմբերի 1-31-ը պատվիրված և սպասարկման վճարը վճարված բոլոր քարտերի քարտապանները կմասնակցեն խաղարկությանը: Եթե քարտը պատվիրվել է, սակայն վճարումը կատարվել է հոկտեմբերի 31-ի ժ. 24:00-ից հետո, ապա քարտապանը չի մասնակցի վիճակահանությանը:

Ակցիայի շրջանակներում պատվիրված քարտերը մասնակիցներին կտրամադրվեն 20/10/17թ.-ից հետո: Քարտերը կարելի է ստանալ Բանկի ցանկացած գրասենյակում կամ քարտի հայտի լրացման ժամանակ քարտապանի կողմից նշված հասցեով՝ անվճար առաքման միջոցով:

Այն անձինք, ովքեր արդեն ունեն հավելվածը, պետք է հոկտեմբերի 1-ից հետո թարմացնեն (update) իրենց հավելվածը: Թարմացումից հետո այն ավտոմատ կվերափոխվի EvocaTouch հավելվածի, որից հետո հաճախորդը կարող է մասնակցել ակցիային` հավելվածի միջոցով վճարային քարտ պատվիրելով:

 

Վիճակահանության թափանցիկությունն ապահովելու նպատակով այն անցկացվելու է հրապարակային:

Նոյեմբերի 1-ին հեռուստատեսությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա վիճակահանությունը, որի ընթացքում Իվետա Մուկուչյանը պատահականության սկզբունքով կհանի այն 75 հաջողակների անունները, ովքեր նոյեմբերի 16-18-ը կմեկնեն Դուբայ՝ իրենց նախընտրած անձանց հետ:

 

Ցանկության դեպքում, հաղթող քարտապանը կարող է իր մրցանակը փոխանցել միայն իր ընտանիքի անդամներից որևէ մեկին: Ակցիայի շրջաննակում ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխան, երեխայի ամուսինը, թոռը, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխան: Իր մրցանակը ընտանիքի անդամներից որևէ մեկին փոխանցելու պարագայում՝ հաղթողը պետք է Բանկ ներկայացնի ընտանեկան կապը հավաստող համապատասխան փաստաթղթերը (անձնագրեր, ծննդյան և ամուսնության վկայականներ):

Վիճակահանության հաղթողները՝ 150 անձ (75 հաղթող x 2)

  • Նոյեմբերի 16-ին հատուկ չվերթով կմեկնեն Դուբայ,
  • Կմնան 5 աստղանի The Westin Dubai, Al Habtoor City հյուրանոցում,
  • Կմասնակցեն Dubai City Tour-ի,
  • Կայցելեն ճաշի աշխարհի լավագույն հյուրանոցներից համարվող՝ Burj Al Arab և Atlantis the Palm,
  • Կայցելեն Miracle Garden,
  • Կբարձրանան աշխարհի ամենաբարձր շենքի՝ Burj Khalifa-ի գագաթը՝ At The Top,
  • Կմասնակցեն նավով կրուիզի Dubai Marina-ում , կընթրեն նավի վրա,
  • Կմասնակցեն Jennifer Lopez-ի՝ Դուբայում կայանալիք համերիգին՝ VIP տոմսերով,
  • Նոյեմբերի 18-ին հատուկ չվերթով կվերադառնան Երևան:

Ակցիայի գովազդային հոլովակը կարող եք դիտել այստեղ:

Տուրի 150 մասնակիցների տոմսի, վիզայի, հյուրանոցի, սննդի, տրանսֆերների, տրանսպորտի, տուրերի, էքսկուրսիաների և Jennifer Lopez-ի համերգի VIP տոմսերի ծախսերը հոգալու է Evocabank-ը: Այլ անձնական ծախսերը պետք է հոգան մասնակիցները:

Բանկը մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի իրականացնում և չի փոխարինում այլ նվերով:

Բանկը պատասխանատվություն չի կրում վիզայի հնարավոր մերժման համար: Վիզայի մերժման դեպքում, հաղթողն ինքն է որոշում՝ իր ընտանիքի անդամներից ում փոխանցի մրցանակը:


ԱՄԷ–ի վիզա ստանալու գործընթացը՝

  1. Վիզան շնորհվում է ԱՄԷ–ի Իմիգրացիոն գրասենյակի կողմից, և ոչ ոք իրավասություն չունի ազդելու այդ գործընթացի վրա:
  2. Բանկը չի երաշխավորում վիզայի ստացումը:
  3. Ցանկացած դիմող կարող է մերժվել Իմիգրացիոն գրասենյակի կողմից (առանց հատուկ պատճառ նշելու) կամ կարող են պահանջվել հավելյալ ստուգումներ և փաստաթղթեր:
  4. Վիզայի գործընթացի միջին տևողությունը 5-7 աշխատանքային օր է:
  5. Սիրիայի քաղաքացիները ներկայումս չեն կարող ստանալ ԱՄԷ վիզա:
  6. Հայկական անձնագրով, սակայն սիրիական արմատնեով կամ ծնունդով Սիրիայից դիմողներից կպահանջվի ներկայացնել հավելյալ փաստաթղթեր:
  7. Վիզա ստանալու դիմումը ներկայացնելու պահին անձնագրի վավերականության ժամկետը պետք է լինի առնվազն 6 ամիս:

Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններ

Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններ

Սակագներ և դրույքներ