Վերադառնալ
Կենսակերպ

Evocabank-ը՝ Armenia-UK Business Forum-ի գլխավոր գործընկեր

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Երևանում կանցկացվի Armenia-UK Business Forum-ը՝ միավորելով երկու երկրի գործարար, ֆինանսական և պետական կառույցների ներկայացուցիչներին։

02.10.2026
Evocabank-ը՝ Armenia-UK Business Forum-ի գլխավոր գործընկեր

Հայաստանում առաջին անգամ անցկացվող համաժողովը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ստեղծելով նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների հնարավորություններ։

Համաժողովը կմեկտեղի երկու երկրների բիզնես և ֆինանսական ոլորտների, պետական կառույցների, կրթության ու տեխնոլոգիաների ներկայացուցիչներին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Հայաստանում ներդրումային հնարավորություններ,
  • Միացյալ Թագավորության հետ առևտրային կապերի ընդլայնում,
  • ֆինանսական ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացում,
  • արհեստական բանականություն ու նորարարական տեխնոլոգիաներ,
  • կրթության և մարդկային ներուժի զարգացման հեռանկարներ։

Միջոցառման խոսնակների թվում են՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ինչպես նաև ֆինանսական, տեխնոլոգիական և կրթական ոլորտների միջազգային ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությունը հնարավորություն կստեղծի քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները և միջազգային փորձը։

Համաժողովի բացման մշակութային երեկոն կկայանա հոկտեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հիմնական բիզնես ծրագիրը՝ հոկտեմբերի 6-ին՝ Dvin Music Hall-ում։

Հոկտեմբերի 7-ին և 8-ին նախատեսվում են նաև հայ և բրիտանացի գործարարների ու կառույցների ներկայացուցիչների նպատակային հանդիպումներ՝ նոր կապերի և հնարավոր գործընկերությունների զարգացման համար։

Evocabank-ի՝ որպես գլխավոր գործընկերոջ մասնակցությունն արտահայտում է բանկի ներգրավվածությունը Հայաստանում գործարար միջավայրի զարգացման և միջազգային տնտեսական կապերի ընդլայնման նախաձեռնություններում։ Նման հարթակները նպաստում են մասնագիտական փորձի փոխանակմանը և երկարաժամկետ համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։

Միջոցառման ծրագրին, բանախոսներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ համաժողովի պաշտոնական կայքում։