Evocabank-ը՝ AUA-ի 35-ամյակի միջոցառման հովանավոր
Evocabank-ը միացավ AUA-ի 35-ամյակի միջոցառմանը՝ որպես միջոցառման Legacy Partner՝ նշելով կրթության ու զարգացման կարևորությունը։
25.09.2026
Սեպտեմբերի 25-ին Ամերիկյան համալսարանի (AUA) 35-ամյակի առթիվ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի Legacy Partner-ը Evocabank-ն էր։
"Paving the Way for Future Leaders" խորագրով երեկոն մեկտեղեց AUA-ի ուսանողներին, շրջանավարտներին, դասախոսներին ու աշխատակիցներին, ինչպես նաև համալսարանի գործընկերներին ու աջակիցներին։
35 տարիների ընթացքում AUA-ն ձևավորել է ավելի քան 8,000 շրջանավարտներից բաղկացած համայնք, որոնցից շատերն այսօր իրենց մասնագիտական գործունեությամբ նպաստում են Հայաստանի և աշխարհի տարբեր ոլորտների զարգացմանը։
AUA-ի հետ Evocabank-ին կապում է նաև մեր թիմի անդամների անձնական պատմությունը․ Բանկի բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում՝ թոփ մենեջմենթի ներկայացուցիչներ, AUA-ի շրջանավարտներ են։
Կրթությունն ու շարունակական զարգացումը մեզ համար կարևոր արժեքներ են, ու մենք մեծ սիրով աջակցում ենք մի համալսարանի, որն արդեն 35 տարի նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի ապագայի համար։
Տոնական ծրագրի երաժշտական հատվածն ապահովեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Շնորհավորում ենք AUA-ին 35-ամյակի կապակցությամբ և ուրախ ենք լինել այս կարևոր ճանապարհի մի մասը։
Այլ նորություններ
-
Դիլիջա՜ն, մենք գալիս ենք
11.09.2026
-
Evocabank-ը՝ Retro Fest-ի ֆինանսական գործընկեր
03.09.2026
-
Evoca-ն՝ EuroBasket Մ16 մրցաշարի պաշտոնական հովանավոր
09.07.2026