Evocabank: Excellence in Travel Segment Innovation
Evoca-ն իր միջազգային գործընկեր Mastercard-ի կողմից արժանացել է նոր մրցանակի՝ ճամփորդական սեգմենտում նորարարական լուծումներ ստեղծելու համար։
10.02.2026
Evocabank-ը ստացավ 2026-ի իր առաջին միջազգային մրցանակը։
Բանկը Mastercard-ի կողմից արժանացել է «Excellence in Travel Segment Innovation» մրցանակին՝ ճանապարհորդական սեգմենտում նորարարական լուծումներ ստեղծելու համար։
Բանկն իր Evoca Travel Card-ը ներկայացրեց գրեթե մեկ տարի առաջ և կարճ ժամանակահատվածում արժանացավ միջազգային բարձր գնահատականի։
Evoca Travel Card-ով ճամփորդելն ավելի հարմար է ու հաճելի, քանի որ քարտը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ ամբողջ աշխարհում։ Հիշեցնենք մեր քարտապանների ամենասիրելի առավելությունների մասին՝
- Lounge Key սրահներ
- Fast Track
- Միջազգային ապահովագրություն
- Կոնսիերժ ծառայություն
- Ինտերնետ ռոումինգ
- Արտարժույթի արտոնյալ կուրս
- Cashback և հատուկ առաջարկներ
Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է Evocabank-ի տեսլականը՝ զարգացնելու ժամանակակից, միջազգային մակարդակի բանկային պրոդուկտներ, որոնք կհեշտացնեն ու կբարելավեն իր հաճախորդների կյանքը։
Եթե դու դեռ չունես Evoca Travel Card, ձեռք բեր հենց հիմա և պլանավորիր քո հաջորդ ճամփորդությունը «նրա հետ»։ Վստահեցնում ենք, որ մեր «մրցանակակիր քարտը» շատ կարճ ժամանակահատվածում կդառնա քո ճամփորդական անբաժան ընկերը։