Մրցանակ Visa-ի կողմից՝ Evocabank: Highest Cashless Achievement
Evocabank-ը կրկին ճանաչվել է առաջատար անկանխիկ վճարումների ոլորտում՝ արժանանալով Highest Cashless Achievement մրցանակին Visa-ի կողմից։
22.12.2025
Evocabank-ը, ինչպես 2024-ին, 2025-ին ևս արժանացել է «Highest Cashless Achievement» մրցանակին մեր միջազգային գործընկեր Visa-ի կողմից՝ հաստատելով իր առաջատար դիրքը անկանխիկ վճարումների զարգացման ոլորտում։
Այս մրցանակը փաստում է Evocabank-ի հետևողական աշխատանքի և ռազմավարության մասին՝ ուղղված անկանխիկ վճարումների խթանմանը, ժամանակակից թվային լուծումների ներդրմանը և հաճախորդների համար հարմար ու անվտանգ ֆինանսական միջավայրի ստեղծմանը։
Evoca Visa քարտերը հնարավորություն են տալիս 24/7 կատարել անկանխիկ գործարքներ ցանկացած վայրում` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Հաճախորդները կարող են ընտրել ինչպես թվային, այնպես էլ ֆիզիկական քարտեր, օգտվել cashback առաջարկներից, իրականացնել արագ և անվտանգ վճարումներ՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության։
Evocabank-ի բոլոր Visa քարտերին կարող եք ծանոթանալ այստեղ։