Վերադառնալ
Մրցանակներ

Evoca՝ ամենանորարար ՓՄՁ վարկավորման գործընկերը Հայաստանում

Evocabank-ը International Finance Magazine հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է նոր միջազգային մրցանակի՝ Most Innovative SMES Lending Partner – Banking Armenia 2025:

09.09.2025
Evoca՝ ամենանորարար ՓՄՁ վարկավորման գործընկերը Հայաստանում

Most Innovative SMES Lending Partner – Banking Armenia 2025

International Finance Magazine

Evocabank-ը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը ՓՄՁ վարկավորման ոլորտում՝ պարբերաբար արժանանալով մրցանակաների լավագույն միջազգային ամսագրերի կողմից։  

Evocabank-ը կարևորում է բիզնեսների զարգացումը՝ նրանց տրամադրելով ոչ միայն արագ և հասանելի վարկային գործիքներ, այլ նաև՝ մասնագիտական խորհրդատվություն, նորարարական բանկային լուծումներ և անհատական մոտեցում։

Մենք հավատում ենք, որ կայուն զարգացող ՓՄՁ ոլորտը երկրի տնտեսության հիմքն է և շարունակում ենք տրամադրել պրոդուկտներ և ծառայություններ՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին։

International Finance ամսագրի մասին

International Finance-ը Մեծ Բրիտանիայում հրապարակվող պրեմիում բիզնես և ֆինանսական ամսագիր է, որը թողարկվում է International Finance Publications Limited ընկերության կողմից։

International Finance-ը լուսաբանում է բանկային և ֆինանսական ոլորտները՝ ընթերցողներին տրամադրելով թարմ նորություններ, վերլուծություններ և հարցազրույցներ ոլորտի առաջատար փորձագետների և ներդրողների հետ։

International Finance-ը հայտնի է նաև իր ամենամյա International Finance Awards մրցանակաբաշխությամբ, որի արդյունքում լավագույն կազմակերպություններն ու ընկերությունները արժանանում են միջազգային մրցանակների։