Evocabank` լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում
Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2025թ. Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում:
03.10.2024
4-րդ տարին անընդմեջ Evoca-ն Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրի կողմից ստանում է «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում» մրցանակը։
Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների, ղեկավարների և փորձագետների տվյալները:
Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝
- ՓՄՁ շուկաների և կարիքների իմացություն,
- Ապրանքների և ծառայությունների շրջանակ,
- Շուկայական դիրք,
- Նորարարություն:
Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն ընդգծեց համաշխարհային տնտեսության մեջ փոքր և միջին ձեռնարկությունների կարևոր դերի մասին․ «Յուրաքանչյուր տարածաշրջանում ՓՄՁ-ները տնտեսության և աշխատատեղերի աճի հիմքն են: Global Finance-ը պարտավորվում է ուշադրություն դարձնել այն ֆինանսական հաստատություններին, որոնք աջակցում են այս կարևոր հատվածին ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակում՝ հնարավորություն տալով ՓՄՁ-ներին հասնել նոր ֆինանսական հաջողությունների»:
Այլ նորություններ
-
Evocabank. Ամենանորարար թվային բանկը Հայաստանում 2026
02.10.2026
-
Evocabank՝ Լավագույն Բանկը Հայաստանում 2026
30.06.2026
-
Evocabank-ը՝ AMX AWARDS 2026-ի մրցանակակիր
16.06.2026