
Evocabank-ի նոր, կրեատիվ լուծումներով ու ընդլայնված ֆունկցիոնալությամբ կայքը Awwwards թիմի կողմից արժանացել է 2 մրցանակի՝ Mobile Excellence Award և Honors: Մրցանակները շնորհվել են կայքի ստեղծման գործում ներդրված մեծ տաղանդի և ջանքերի, հարմավետության, արդյունավետության և լավագույն փորձի օգտագործման չափանիշներին բավարարելու համար:
Այս տարիների ընթացքում մենք մշտապես կարևորել ենք արվեստի, ստեղծարար մտքի և նորագույն տեխնոլոգիաների համատեղումը՝ ընդգծելով դրանք մեր յուրաքանչյուր նախագծի մեջ:
Նշենք, որ միայն պատվավոր գնահատականի արժանացած կայքերն են հնարավորություն ստանում շահելու Mobile Excellence Award կամ Mobile of the Week մրցանակ, ինչը նշանակում է, որ կայքը գերազանց է:
Իսկ դու արդեն շրջե՞լ ես մեր նոր կայքով:
Մրցանակները կարող ես գտնել ստորև՝
Այլ նորություններ
-
4 նոր մրցանակ Evocabank-ին Global Finance-ի կողմից 11.08.2023
-
Ամենանորարար թվային բանկը Հայաստանում 22.06.2023
-
Driving digital payments and transfers 22.02.2023