ՓՄՁ վարկեր՝ online հայտով
Լրացրեք online հայտը, և Ձեր անհատական բիզնես խորհրդատուն կայցելի Ձեզ 1 աշխատանքային օրվա ընթացքում:
15.11.2018
Evocabank-ն առաջարկում է փոքր և միջին բիզնեսի զարգացման վարկեր նոր՝ շահավետ պայմաններով՝ 5,000,000 – 200,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկեր ֆիքսված 7% տարեկան տոկոսադրույքով` ԱՄՆ դոլարի դեպքում:
Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով՝ կապիտալ ներդրումների իրականացման, շրջանառու կապիտալում միանվագ ներդրումներ իրականացնելու, կրեդիտորական պարտքերը մարելու և այլ նպատակներով:
Վարկ ստանալու համար կարելի է դիմել Evocabank-ի ցանկացած գրասենյակ կամ առանց բանկ այցելելու և ժամանակ կորցնելու լրացնել վարկի հայտն online, և մեր վարկային խորհրդատուն կայցելի Ձեզ 1 աշխատանքային օրվա ընթացքում, կուսումնասիրի Ձեր բիզնեսը և կառաջարկի վարկավորման պայմաններ՝ հատուկ մշակված Ձեզ համար:
Ի դեպ, վարկը տրամադրվում է կանխիկ և անկանխիկ եղանակով:
Այլ նորություններ
-
Սև ուրբաթը Evoca-ում
19.11.2025
-
Evoca x Arca. Խաղարկում ենք 5 iPhone 17 Pro
04.11.2025
-
Մեծ զեղչեր Չինաստանից, 20% cashback Evoca-ից
01.11.2025