Վերադառնալ
Պրոդուկտներ

Մեծ զեղչեր Չինաստանից, 20% cashback Evoca-ից

Կատարիր գնումներ Evoca UnionPay քարտերով Temu, Taobao, Shein, Alibaba կայքերից, ստացիր 20% cashback, իսկ UnionPay քարտերը ձեռք բեր 5,000 դրամով՝ 15,000 դրամի փոխարեն։

01.11.2025
Մեծ զեղչեր Չինաստանից, 20% cashback Evoca-ից

11.11-ը Չինաստանում համարվում է տարվա ամենամեծ շոփինգ օրը, երբ տարբեր օնլայն հարթակներում գործում են բացառիկ՝ մինչև 90% զեղչեր:

Evoca-ն նույնպես միանում է այս մեծ զեղչերին և առաջարկում է հավելյալ 20% cashback իր քարտապանների համար։

Մինչև նոյեմբերի 30-ը`

  • Կատարիր գնումներ Temu, Taobao, Shein, Alibaba կայքերից կամ հավելվածներից, վճարումն իրականացրու քո Evoca UnionPay քարտով և ստացիր 20% cashback*:
  • Եթե դեռ չունես UnionPay Business Platinum կամ UnionPay Gold քարտ, պատվիրիր հիմա՝ ընդամենը 5,000 դրամով՝ ** նախկին 15,000 դրամի փոխարեն։

*Առավելագույն cashback` 10,000 դրամ

**Տարեկան 5,000 դրամը կգործի քարտի գործունեության ողջ ընթացքում

Առաջարկի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։

Իսկ գիտե՞ք` ինչ առիթով են 11.11-ի զեղչերը:

11.11-ը Չինաստանում նշվում է որպես «Singles’ Day»:

Այն ստացել է «Singles’ Day» անվանումը, քանի որ անցկացման ամսաթիվը (11.11) կազմված է չորս մեկերից, որոնք խորհրդանշում են զույգ չկազմած մարդկանց։ Չինաստանում լուրջ են վերաբերվում թվերին և համարում են, որ տարվա ընթացքում հենց այդ օրն է բարենպաստ նոր ծանոթություններ և հարաբերություններ սկսելու համար։
Վերջին տարիներին շատ չինական առևտրի կենտրոններ և օնլայն հարթակներ իրենց մեծ զեղչերը հարմարեցնում են այս չինական «կախարդական տոնի» հետ։

Այսօր Չինաստանում նոյեմբերի 11-ը համարժեք է դարձել ամերիկյան հայտնի «Սև ուրբաթին»։