Վերադառնալ
Պրոդուկտներ

Նոր մրցույթ Mastercard քարտապանների համար

Կատարիր անկանխիկ գործարքներ քո Mastercard Standard և Gold քարտերով ու ստացիր հնարավորություն շահելու ուղևորություն դեպի Դուբայ 2 անձի համար և այլ արժեքավոր նվերներ:

22.11.2023
Նոր մրցույթ Mastercard քարտապանների համար

Ասում են՝ հրաշքներ չեն լինում, բայց իրականում լինում են, երբ հավատում ես։ Այս անգամ հրաշքը կարող է լինել քոնը, եթե մասնակցես մեր նոր մրցույթին։

Evocabank-ն իր Mastercard քարտապանների համար Ամանորին ընդառաջ կազմակերպել է նոր մրցույթ:

Մրցույթի կանոնները շատ պարզ են․ ընդամենը հարկավոր է կատարել անկանխիկ գործարքներ Evoca Mastercard Standard կամ Evoca Mastercard Gold քարտերով և ստանալ հնարավորություն շահելու՝

  • Ուղևորություն 2 անձի համար դեպի Դուբայ և աշխարհահռչակ La Perle շոուի տոմսեր
  • PlayStation 5
  • AirPods Max
  • 7 հատ 50,000 դրամ արժողությամբ Evoca Gift Card

Որքա՞ն է տևելու մրցույթը։

Մրցույթին կարող ես մասնակցել նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը, իսկ արդյունքները կամփոփենք մրցույթի ավարտից հետո՝ 8 աշխատանքային օրվա ընթացքում:

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին։

Մրցույթին կարող են մասնակցել Բանկի բոլոր քարտապանները, ովքեր ունեն գործող Evoca Mastercard Standard կամ Gold քարտեր, ինչպես նաև նրանք, ովքեր մրցույթի անցկացման ընթացքում ձեռք կբերեն նոր Evoca Mastercard Standard կամ Gold քարտեր:

Քարտերը կարող ես ձեռք բերել շատ արագ՝ օնլայն տարբերակով՝

Որո՞նք են մրցույթի հիմնական պայմանները:

Մրցույթին կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր մրցույթի ընթացքում կկատարեն առավելագույն գումարային ծավալով անկանխիկ գործարքներ իրենց Evoca Mastercard Standard և Evoca Masrtecard Gold քարտերով ՀՀ տարածքում և արտերկրում:

Կդիտարկվեն այն անկանխիկ գործարքները, որոնց 1 գործարքի նվազագույն գումարը կկազմի 5,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույն գումարը՝ 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Այսպիսով, մեր ամանորյա հրաշքները սպասում են քեզ, մնում է՝ հավատաս և մասնակցես․․․

Մրցույթի պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ։