Evocabank-ը ներկայացրեց Visa Infinite քարտը
Հունիսի 25-ին Evocabank-ը կազմակերպել էր Visa Infinite քարտի շքեղ և անսպասելի շնորհանդեսը Վելոտրեկում
26.06.2019Հունիսի 25-ին Evocabank-ը կազմակերպել էր հերթական շքեղ միջոցառումը, որի ընթացում տեղի ունեցավ Բանկի նոր` Visa Infinite քարտի շնորհանդեսը։ Որպես միջոցառման անցկացման վայր ընտրվել էր Վելոտրեկը: Երեկոն լի էր անակնկալներով ու, իհարկե, լավ տրամադրությամբ։
Միջոցառմանը ներկա էին Evocabank-ի հաճախորդները, գործընկերները, հյուրեր Կենտրոնական բանկից և գործընկեր-բանկերից, ինչպես նաև Visa International-ի տարածաշրջանային բիզնես զարգացման մենեջեր` Իրինա Վաչարաձեն:
«Մենք աշխատում ենք, որպեսզի բավարարենք Visa քարտապանների պահանջները և անում ենք առավելագույնը, որպեսզի Visa քարտերը լինեն ավելին, քան պարզապես վճարային գործիք: Evoca Visa Infinite քարտը լրացուցիչ առավելություններով ապրանքների և ծառայությունների համար հարմար, անվտանգ և հեշտ վճարման միջոց է: Բարեբախտաբար, Evocabank-ի հաճախորդներն արտերկիր իրենց ուղևորությունների ժամանակ կօգտվեն Visa Infinite-ի բոլոր առավելություններից:
Visa Infinite-ի ճանապարհորդության արտոնությունները մշակվել են Travel Journey-ի հայեցակարգի ներքո, երբ քարտապանը կարող է օգտվել զեղչերից և առավելություններից ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում` հյուրանոցների ամրագրում, մեքենաների վարձակալում, օդանավակայաններում դիմավորելու և օժանդակելու ծառայություն, ամբողջ աշխարհում LoungeKey բիզնես-գոտիներում անվճար մուտք և այլն», - նշեց Կրիստինա Դորոսը՝ CISSEE տարածաշրջանում գործող փոխնախագահ, Visa պրոդուկտների գծով տնօրեն:
Visa Infinite-ը Visa քարտերի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ: Այս ստատուս քարտն իսկապես անհրաժեշտություն է հաճախ ճամփորդող, օնլայն և օֆլայն գնումներ կատարող յուրաքանչյուր անհատի համար։
Միջոցառումը մեկնարկեց Բանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի ողջույնի խոսքով:
Երեկոյի ընթացքում հանդես եկավ Բանկի գովազդային դեմք և բրենդ ամբասադոր Իվետա Մուկուչյանը, այնուհետև իր փայլուն կատարմամբ հյուրերին տոնական տրամադրություն փոխանցեց Սրբուկը:
Երեկոն եզրափակվեց անմոռանալի հրավառությամբ:
Այլ նորություններ
- Ավտովարկ՝ սկսած 9․9%-ից 01.10.2024
- Փոփոխություններ Evoca Visa Infinite քարտապանների համար 27.09.2024
- UnionPay քարտեր` Evocabank-ից 30.08.2024