Նորույթ Հայաստանում՝ Անքարտ կանխիկացում բանկոմատից
Evocabank-ի հաճախորդներն այսուհետ կարող են Բանկի բանկոմատներից գումար կանխիկացնել ԱՌԱՆՑ քարտի առկայության։
25.05.2020Evocabank-ն այս ինովացիոն պրոդուկտը ներդնող առաջին ու միակ բանկն է Հայաստանում։
Բանկի Թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը նշում է․ «Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով, առանց քարտի առկայության EvocaTOUCH հավելվածի միջոցով իրենց քարտային կամ այլ հաշիվներից գումար կանխիկացնել, ինչպես նաև ակնթարթորեն գումար փոխանցել իրենց մտերիմներին։ Վերջիններս, ստանալով համապատասխան SMS հաղորդագրությունը, կարող են մոտենալ իրենց հարմար Evoca բանկոմատին, որի վրա առկա է Անքարտ կանխիկացում կոճակը, և վայրկյանական ստանալ ուղարկված գումարը»։
Սա օգտակար լուծում է կյանքի բազմաթիվ իրավիճակներում։ Բոլորիս հայտնի են դեպքեր, երբ մոռացել ենք քարտը տանը, կամ ոչ աշխատանքային օրերին անհրաժեշտ է գումար կանխիկացնել հաշվարկային հաշվից, սակայն մասնաճյուղերը փակ են, կամ օրինակ անհաժեշտ է արագ գումար փոխանցել ընկերներից մեկին։
Անքարտ կանխիկացում կամ փոխանցում կատարելու համար ընդամենն անհրաժեշտ է՝
- Ձեր EvocaTOUCH հավելվածում սեղմել Կանխիկացում,
- Նշել անհրաժեշտ Գումարն ու Ստացողի հեռախոսահամարը (եթե հենց Դուք եք կանխիկացնելու, ապա Ձեր հեռախոսահամարը),
- Ընտրել ելքագրվող քարտը կամ հաշիվը, սեղմել Հաստատել և վերջ։
Համակարգը կգեներացնի ութանիշ կոդ, որը կարող եք օգտագործել ինքներդ կամ ուղարկել SMS հաղորդագրությամբ այն անձին, ում ցանկանում եք փոխանցել գումարը։ Գումարը ստացողը, մոտենալով Evocabank-ի մոտակա բանկոմատին, կկարողանա կանխիկացնել գումարը։ Կանխիկացման համար անհրաժեշտ է ՝
- Բանկոմատի էկրանի հենց առաջին էջի ներքևի աջ անկյունից սեղմել Անքարտ կանխիկացում,
- Լրացնել Կանխիկացվող Գումարը, Ստացողի հեռախոսահամարը, Հաստատման ութանիշ կոդը և սեղմել Կանխիկացնել։
Գումարը կարելի է կանխիկացնել կոդը գեներացնելուց հետո 30 րոպեի ընթացքում։ Եթե անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, կարող եք կոդի գործողության ժամկետը երկարացնել ևս 30 րոպեով։
Կանխիկացման կամ փոխանցման համար կգանձվի 1% միջնորդավճար։
Ծառայությունը հասանելի է ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար։
Գումար փոխանցողը պետք է լինի Evocabank-ի հաճախորդ, իսկ ստացողը կարող է լինել ցանկացած անձ։ Կանխիկացում կարելի է կատարել միայն Evocabank-ի բանկոմատներից։ Բանկոմատների ցանկը շարունակաբար ավելանում է։
Այլ նորություններ
- Ավտովարկ՝ սկսած 9․9%-ից 01.10.2024
- Փոփոխություններ Evoca Visa Infinite քարտապանների համար 27.09.2024
- UnionPay քարտեր` Evocabank-ից 30.08.2024