Վերադառնալ
Պրոդուկտներ

Ներդրումային առաջարկ կանանց համար

Մինչև ապրիլի 10-ը կարող եք անվճար բացել բրոքերային հաշիվ Evocabank-ում և առանց միջնորդավճարի կատարել առաջին երեք գործարքները։

06.03.2026
Ներդրումային առաջարկ կանանց համար

Evocabank-ը կանանց միամսյակի առթիվ մեկնարկում է հատուկ ներդրումային ակցիա․

Մարտի 9-ից ապրիլի 10Evocabank-ում հնարավորություն կունենաք անվճար բացել բրոքերային հաշիվ և առանց միջնորդավճարի կատարել առաջին 3 ներդրումային գործարքները Բանկի EvocaINVEST հավելվածի միջոցով։

Ակցիայից կարող են օգտվել այն հաճախորդները, ովքեր Evocabank-ում բրոքերային հաշիվ են բացում առաջին անգամ։

EvocaINVEST-ը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել միջազգային ֆինանսական շուկաներում՝ ձեռք բերելով բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ներդրումային գործիքներ։

Ներդրումային աշխարհի մասին ավելի տեղեկացված լինելու և միջազգային շուկաների նորություններին հետևելու համար՝ կարող եք բաժանորդագրվել Բանկի EvocaINVEST Telegram ալիքին, որտեղ պարբերաբար ներկայացվում են համաշխարհային ֆինանսական շուկաների կարևոր իրադարձությունները, վերլուծությունները և ներդրումային օգտակար խորհուրդներ։

Խորհրդատվություն ստանալու կամ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեր ներդրումային թիմի հետ՝

Հետաքրքիր փաստ

Ըստ մի շարք ֆինանսական հետազոտությունների՝ կին ներդրողները միջինում կարող են ունենալ մինչև 1-2% ավելի բարձր եկամտաբերություն, քանի որ հաճախ ընտրում են ավելի երկարաժամկետ և մտածված ներդրումային ռազմավարություն։