Վարկեր Evocabank-ից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում
Evocabank-ն առաջարկում է վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում:
11.09.2020
Evocabank-ն առաջարկում է վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել էներգախնայողության ոլորտում ներդրումների իրականացմանը:
Վարկը տրվում է ՀՀ չգազաֆիկացված համայնքներին ֆոտովոլտային համակարգերի և արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման նպատակով։
Վարկը ֆիզիկական անձանց տրամադրվում է 300,000-3,000,000 ՀՀ դրամի չափով՝տարեկան 8% փաստացի տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը՝ մինչև 96 ամիս։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վարկն իրավաբանական անձանց տրամադրվում է մինչև 50 մլն ՀՀ դրամի չափով՝ տարեկան 10% փաստացի տոկոսադրույքով։ Վարկի մարման ժամկետը՝ մինչև 96 ամիս։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վարկը տրամադրվում է Բանկի և հիմնադրամի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Այլ նորություններ
-
Նոր EvocaTOUCH հավելվածն արդեն հասանելի է 23.05.2023
-
Ներդրումներ կատարելու ժամանակն է 10.05.2023
-
Վարկային զեղչ 12.04.2023