Վերադառնալ
Պրոդուկտներ

Վճարային քարտեր աշխատակիցների համար

Evocabank-ն ընկերություններին աշխատավարձային քարտերի նոր առաջարկ է ներկայացնում:

18.02.2020
Վճարային քարտեր աշխատակիցների համար

Evocabank-ն ընկերություններին աշխատավարձային քարտերի նոր առաջարկ է ներկայացնում։ Առաջարկն այն ընկերությունների համար է, որոնք փնտրում են իրենց ամենահարմար տարբերակն աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար։

Evocabank-ի քարտերի միջոցով աշխատակիցներն իրենց աշխատավարձերը կստանան ավելի ժամանակակից, հարմարավետ և անվտանգ եղանակով, իսկ ընկերությունները կկրճատեն իրենց թղթաբանությունը՝ խնայելով ժամանակը։

Evocabank-ի աշխատավարձային քարտային նախագիծն ունի մի շարք առավելություններ՝

  • Աշխատակիցներին տրամադրվում են MasterCard Standard կամ Visa Classic միջազգային վճարային չիպային քարտեր, որոնք հնարավոր է օգտագործել Հայաստանում և ամբողջ աշխարհում, ինչպես նաև կատարել օնլայն գնումներ:

Միջազգային քարտերը նախագծի շրջանակներում տրամադրվում են ամսական ընդամենը 150 դրամ սպասարկման վճարով:

  • Կազմակերպության հիմնադիրներին և ղեկավարներին տրամադրվում են MasterCard Gold կամ Visa Gold չիպային քարտեր՝ անվճար, առանց սպասարկման վճարների:
  • Ցանկության դեպքում առաջարկում ենք նաև վարկային գծեր՝
    • աշխատավարձի մինչև 8-ապատիկի չափով՝ աշխատակիցների համար,
    • աշխատավարձի մինչև 10-ապատիկի չափով՝ ղեկավարների համար:

Վարկային գծերը տրամադրվում են առանց միջնորդավճարների՝ 15% տարեկան տոկոսադրույքով դրամի համար:

  • Ընկերության բոլոր աշխատակիցները կկարողանան անվճար օգտվել EvocaTOUCH մոբայլ հավելվածից՝ իրականացնելով ավելի քան 200 տեսակի գործարք՝ արագ և հարմարավետ՝ առանց Բանկ այցելելու:
  • Evocabank-ը նաև բացառիկ հնարավորություն է տալիս՝ Ձեր ընկերության աշխատավարձերը վճարել Ձեր ընկերության դիզայնով, լոգոյով և բրենդինգով քոբրենդային ArCa քարտերով։ Քարտերը կարելի է օգտագործել Հայաստանում գնումներ և վճարումներ կատարելու համար։

Կարևորելով մեր գործընկերների ցանկությունները՝ մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր կազմակերպությանը՝ առաջարկելով արտոնյալ սակագներ՝ կախված աշխատակիցների քանակից, գործունեության ոլորտից, աշխատավարձի ֆոնդից և այլ գործոններից:

Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ 2020թ. հունվարի 1-ից Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր կատարվում է անկանխիկ: