Հաշիվների բացում և սպասարկում

Առաջարկում ենք բացել դրամային և արտարժութային ընթացիկ բանկային հաշիվներ, որոնց սպասարկումն իրականացնում ենք մեր սակագների համաձայն: Մեզ մոտ հաշիվներ կարող են բացել Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք:
Հաշիվների բացում և սպասարկում

Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հաշիվներ բացելու նպատակով կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի» -ի):

ՈՒՇԱԴՐՈՒԹՈՒՆ

  • Առարկայազուրկ մետաղական հաշիվների, Ավանդային և Քարտային հաշիվների սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ Առարկայազուրկ մետաղական հաշիվներ, Վճարային քարտեր ենթաբաժիններում և ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների Ավանդներ բաժնում:
  • Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա: Իակ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
  • Համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի՝ բանկում բացված հաշվարկային, ընթացիկ, ժամկետային, խնայողական կամ այլ հաշվի վրա գտնվող դրամական միջոցները համարվում են բանկային ավանդ: ՀՀ օրենքով երաշխավորված ավանդները հատուցում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`