Back
Կենսակերպ

Նվիրենք ամիսը մշակույթին

Թատրոն, թանգարան, կինո, դասական համերգ, ցուցահանդես...

05.05.2022
Նվիրենք ամիսը մշակույթին

Մայիսը թատրոնի, թանգարանների, կինոյի, դասական համերգների և ցուցահանդեսների ամիս Է: Նվիրենք ամիսը մշակույթին և բացօթյա միջոցառումներին:

Իսկ մենք ձեզ կներկայացնենք ամսվա հետաքրքիր միջոցառումները:

Մայիսի 18-ը Երևան քաղաքի ամենասիրված օրերից է՝ Թանգարանների միջազգային օր և Թանգարանային գիշեր համաեվրոպական միջոցառումներով: Միջոցառումներին յուրաքանչյուր տարի միանում է ավելի քան 120 թանգարան և արվեստի կենտրոն:  Ժամանակացույցը կտեղադրենք շուտով:

Իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ Հայաստանի թանգարաններին՝

Այստեղ կարող եք նաև կարդալ Երևանի ամենասիրված 10 թանգարանների մասին:

Իսկ գիտեի՞ք, որ Հայաստանում գործում է 50-ից ավելի թատերական կազմակերպություն, որոնցից են՝

  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
  • Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
  • Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն
  • Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
  • Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
  • Պետական կամերային երաժշտական թատրոն
  • Երևանի խամաճիկների պետական թատրոն
  • Երևանի կամերային պետական թատրոն
  • Համազգային պետական թատրոն
  • Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն
  • Երևանի Փոքր թատրոն
  • Երևանի մնջախաղի պետական թատրոն
  • Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
  • Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
  • Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն
  • Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Վերջին տասնամյակներում ՀՀ-ում անցկացվում են նաև միջազգային թատերական փառատոններ: Այնպես որ՝ եթե որոշել եք մայիսին դիտել թատերական որևէ ներկայացում, կարող եք ցանկին նախօրոք ծանոթանալ այստեղ:

Դասական երաժշտությունը Հայաստանի մշակույթի կարևորագույն և ամենատարածված ուղղություններից է: Վերջին տարիներին Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչելիության հարյուրավոր երաժիշտներ: ՀՀ դասական երաժշտության կարևոր մասնակիցներն են՝

Մայիս ամսվա դասական համերգների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իսկ այժմ հայկական Jazz-ի մասին: Հայաստանում ջազը տարածվել է 1930-ականներից, երբ Ցոլակ Վարդազարյանի գլխավորությամբ Մոսկվա կինոթատրոնի տարածքում տեղի էին ունենում ջազային համերգներ: 1938թ. ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը: Հայաստանում այսօր կան մի շարք ջազ-ակումբներ (Malkhas Jazz Club, Ulikhanyan Club, MEZZO Classic House Club, CLUB 12) և նվագախմբեր, ինչպես նաև ջազի ֆեստիվալներ և ջազ օրեր:

Մայիս ամսվա ջազային միջոցառումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Կինոթատրոն հաճախելը բոլոր ժամանակներում եղել է ժամանցի ամենասիրված միջոցներից մեկը: Եթե մայիս ամիսը որոշել եք անցկացնել ընկերների կամ ընտանիքի հետ կինոթատրոններում, կինոցանկերին ծանոթացեք ստորև՝

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվում են՝ «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա» անիմացիոն, «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի, «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի և այլ միջազգային կինոփառատոններ:

Մայիս ամիսն արդեն հաճելի է նաև բացօթյա միջոցառումների համար`

 Մայիս ամսվա ընթացքում պարբերաբար կթարմացնենք միջոցառոմների ցանկը!