Back
Կենսակերպ

2022-ի ամենասպասված 22 ֆիլմերը

Այս տարի կինոմանները հաստատ չեն ձանձրանա

25.01.2022
2022-ի ամենասպասված 22 ֆիլմերը

1. Batman

Բոլորիս կողմից սիրված Բեթմենը վերադառնում է՝ այս անգամ արդեն նոր գլխավոր դերակատարով։ «Դաժան, մութ և վախեցնող»՝ այսպես են նկարագրել Մեթ Ռիվզի «Բեթմենը»՝ Ռոբերտ Պատինսոնի գլխավոր դերակատարմամբ։ Դատելով թրեյլերներից՝ ֆիլմն իսկապես բավականին մութ է լինելու: Փաթինսոնը հայտնի սուպերհերոսի կերպարով նույնպես բավականին տպավորիչ տեսք ունի։

Պատմության մեջ երիտասարդ Բրյուս Ուեյնը կբախվի Փոլ Դանոյի դերակատար Ռիդլերին։ Էկրանին կհայտնվեն նաև Զոե Կրավիցը (Կատուն), Քոլին Ֆարելը (Պինգվին), Էնդի Սերկիսը (Ալֆրեդ Փենիվորթ) և Ջեֆրի Ռայթը (Հանձնակատար Գորդոն)։ Ինչպես նկատեցիք՝ դերասանական կազմն արդեն իսկ ապահովում է ֆիլմի ամենասպասված լինելը։


2․ Fantastic Beasts: The Secrets of Dumbledore

Երրորդ սփին-օֆը Հարրի Փոթերի տիեզերքում, որտեղ չարագործ Գրինդելվալդին մարմնավորում է Մադս Միկելսենը՝ Ջոնի Դեփի փոխարեն։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Յեյթսը, իսկ հերոսներին մարմնավորել են՝ Էդի Ռեդմեյնը, Ջուդ Լոուն, Դեն Ֆոգլերը, Էզրա Միլլերը և այլ հայտնի դերասաններ։ Ըստ սյուժեի՝ լավ տղաներից կազմված թիմը կբախվի Գրինդելվալդի հետ, իսկ ֆիլմը տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Անհամբեր սպասում ենք, թե ինչպես կավարտվի այս պատմությունը։


3․ Operation Fortune: Ruse de Guerre

Գայ Ռիչին կրկին էկրան բարձրացրեց Ջեյսոն Սթեթհեմին, բայց ոչ սովորական մարտաֆիլմի համար։

Հատուկ գործակալ Օրսոն Ֆորչունը և նրա օպերատիվ թիմն աշխատանքների մեջ ներգրավում են Հոլիվուդի ամենամեծ կինոաստղերից մեկին, որպեսզի նա օգնի նրանց գաղտնի առաքելության մեջ, երբ մահացու զենքի վաճառքը սպառնում է վերացնել աշխարհում տիրող կարգը:


4. Death on the Nile

Այս ֆիլմը Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվի թարմացված ադապտացիան է, որի պրեմիերան արդեն մեկ անգամ չէ, որ հետաձգվել է: Ֆիմը վերջապես կհայտնվի կինոթատրոններում փետրվարի առաջին կեսին։ Այս անգամ դետեկտիվ Հերկուլ Պուարը Եգիպտոսում գնում է գետով նավարկության և ներգրավվում սպանության ևս մեկ հետաքննության մեջ: Գլխավոր դերերում են՝ Գալ Գադոտը, Լետիցիա Ռայթը և Արմի Համմերը։


5․ Ambulance

Մայքլ Բեյի մարտաֆիլմը Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ։ Ըստ սյուժեի՝ վետերան Ուիլ Շարփը գումարի խիստ կարիք ունի իր մահացու հիվանդ կնոջը փրկելու համար: Նա դիմում է Դենիի հանցագործ եղբորն օգնության համար և համոզում նրան բանկ թալանել։ Սակայն ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում, և եղբայրները ստիպված են գողանալ շտապօգնության մեքենա երկու պատանդների՝ բժշկի և վիրավոր ոստիկանի հետ միասին:


6. Doctor Strange in the Multiverse of Madness

Marvel-ը տարվա բացումը կանի Doctor Strange 2 ֆիլմով։ Բժիշկ Սթրենջը, որին մարմնավորում է անկրկնելի Բենեդիկտ Քամբերբեթչը, վերադառնում է մայիսին։ Ֆիլմը տեղի կունենա WandaVision-ի, Loki-ի առաջին սեզոնի և Spider-Man. No Way Home-ի իրադարձություններից հետո։ Էլիզաբեթ Օլսենին և Ռեյչել ՄաքԱդամսին նույնպես կտեսնենք ֆիլմում։


7. Moonfall

Ռոլանդ Էմերիխի գիտաֆանտաստիկ ֆիլմն այն մասին, թե ինչպես է Լուսինը դուրս գալիս ուղեծրից՝ սպառնալով բախվել Երկրին։ Կա՞ որևէ ելք այս անմխիթար վիճակում։ Միգուցե: Դերերը կատարել են՝ Հոլլի Բերին, Պատրիկ Ուիլսոնը, Ջոն Բրեդլին, Մայքլ Պենյան և Դոնալդ Սաթերլենդը։


8. Uncharted

Ամենահայտնի վիդեոխաղերից մեկի էկրանավորումը։ Ֆիլմի սյուժեն կպտտվի երիտասարդ արկածախնդիր Նաթան Դրեյքի և նրա դաստիարակ Վիկտոր «Սալի» Սալիվանի շուրջ։ Գլխավոր դերերում են՝ Թոմ Հոլանդը, Մարկ Ուոլբերգը և Անտոնիո Բանդերասը։


9․ Marry me

Փոփ-դիվա Քեթ Վալդեսը և նրա փեսացուն՝ Բաստիանը, տարվա ամենաքննարկվող զույգն են, որոնց յուրաքանչյուր քայլին ուղիղ եթերում հետևում է միլիոնավոր մարդ: Համերգի ժամանակ՝ երկրպագուների ամբոխի առաջ, Քեթը պարզում է, որ սիրելին խաբել է նրան: Քեթը հենց այդ պահին որոշում է ամուսնանալ ամբոխի մեջ կանգնած մի անծանոթի հետ, ով իր հերթին պատահաբար էր հայտնվել դահլիճում: Գլխավոր դերերում են՝ Ջենիֆեր Լոպեսը, Օուեն Ուիլսոնը և Մալուման։


10. Sonic the Hedgehog 2

Հաստատվելով Գրին Հիլզում՝ Sonic-ը փորձում է ապացուցել, որ ունի իրական հերոսի բոլոր հնարավորությունները: Իսկ հերոսական փորձությունը չի ուշանում. չարագործ բժիշկ Ռոբոտնիկը նորից դավադրություն է անում: Այս անգամ առեղծվածային զուգընկերոջ՝ Նուկկլսի հետ: Նրանք միասին փնտրում են անգին զմրուխտ, որը պարունակում է ուժեր, որոնք կարող են ոչնչացնել քաղաքակրթություններ: Sonic-ը միավորվում է Թեյլս աղվեսի հետ՝ ճանապարհորդելու աշխարհով մեկ և գտնելու զմրուխտը՝ նախքան այն կհայտնվի սխալ ձեռքում:


11. Black Adam

Ֆիլմը կպատմի չարագործ Բլեք Ադամի ծագման պատմությունը, ով առաջին անգամ հայտնվեց DC Comics-ում 1945 թվականին։ Բնօրինակում նա Հին Եգիպտոսի արքայազնն էր, որին որպես իր իրավահաջորդ ընտրեց հզոր կախարդ Շազամը։ Այնուամենայնիվ, աշակերտն ապստամբեց, և հիասթափված ուսուցիչը, չկարողանալով խլել գերբնական ուժերի շնորհը, չարագործին բնակեցրեց հեռավոր աստղային համակարգում: Սև Ադամից հինգ հազար տարի պահանջվեց վերադառնալու համար:
Գլխավոր դերում հանդես կգա բոլորիս կողմից սիրված Դուեյն Ջոնսոնը։


12. The Flash

Անհատական ​​ֆիլմ արագընթաց վազորդի՝ Ֆլեշի (Էզրա Միլլեր) մասին։ Սյուժեի համաձայն՝ պատմության հերոսը մորը փրկելու համար փորձում է վերադառնալ անցյալ, բայց պատահաբար այլընտրանքային տիեզերք է ստեղծում։ Գալ Գադոտը նույնպես կներկայանա ֆիլմում՝ Հրաշք կնոջ դերում։ Եվ, այո, լինելու է միանգամից երկու Բեթմեն՝ երիտասարդը՝ Բեն Աֆլեքի կատարմամբ, և մեծահասակը՝ Մայքլ Քիթոնի։


13. The Northman

Ռոբերտ Էգերսը մեզ հայտնի է որպես թրիլլերների ռեժիսոր: The Northman-ը Էգգերսի նոր ստեղծագործությունն է։ Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 10-րդ դարի սկզբին՝ Իսլանդիայում։ Պատմությունը կպտտվի վիկինգների արքայազնի շուրջ, ով վրեժխնդիր է լինում իր սպանված հոր համար։ Ֆիլմը հիանալի դերասանական կազմ ունի` Ալեքսանդր Սկարսգարդ, Նիկոլ Քիդման, Անյա Թեյլոր-Ջոյ, Իթան Հոքի և Ուիլեմ Դեֆո:

 

14. Jurassic World: Dominion

Jurassic World 2-ի շարունակությունը կպատմի այն մասին, թե ինչպես են հնագույն մողեսներն ու մարդիկ փորձում գոյատևել միմյանց հետ նույն աշխարհում։ Ֆիլմի ռեժիսորն է Քոլին Թրեվորոն, իսկ վերջին մասի գլխավոր դերակատարներն են՝ Քրիս Պրատը, Բրայս Դալաս Հովարդը և Լորա Դերնը։ Տեսնես նախորդ երկու ֆիլմերի վերաբերյալ բողոքներից հետո այս անգամ ի՞նչ են պատրաստել մեզ համար։

 

15․ Cyrano

Ջո Ռայթի մյուզիքլը Փիթեր Դինքլեյջի (Game of thrones) և Հեյլի Բենեթի (The Girl on the Train, The Magnificent Seven) մասնակցությամբ: Սա Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» դրամայի ադապտացիան է։ Սյուժեի կենտրոնում փարիզցի բանաստեղծ Սիրանոն է։ Տղան շատ դրական կողմեր ունի, բայց նա ամաչում է իր արտաքինից և ռիսկ չի անում խոստովանել իր զգացմունքների մասին այն աղջկան, ում շատ է հավանում։


16․ The Unbearable Weight of Massive Talent

Ռեժիսոր Թոմ Գորմիքանի ֆիլմը, որտեղ Նիկոլաս Քեյջը մարմնավորում է ինքն իրեն։ Սյուժեն այսպիսին է. դերասան Նիկոլաս Քեյջը հայտնվել է պարտքերի մեջ և նրան փող է անհրաժեշտ։ Մի օր նա հրավիրվում է ծննդյան խնջույքի Չավիի (Պեդրո Պասկալ) կողմից՝ մեքսիկացի հանցագործների ղեկավար, հարուստ մարդ և պարզապես Քեյջի մեծ երկրպագու։ Միլիարդատերը խոստանում է առատաձեռնորեն վճարել հանդիպման համար, և գլխավոր հերոսը համաձայնվում է, մինչդեռ Քեյջը հավաքագրվում է ԿՀՎ-ի կողմից և հանձնարարվում կատարել լրտեսի պատասխանատու և վտանգավոր աշխատանքը։ Իսկ թե ինչպես կավարտվի այս ամբողջ պատմությունը, կիմանանք ապրիլին։


17․ Lightyear

Pixar-ի նոր աշխատանքը և Toy Story-ի պրիքվելը Բազ Լայթյարի կերպարի ծագման մասին է, որը հնչյունավորել է Քրիս Էվանսը։ Չի բացառվում, որ մի օր կտեսնենք նաև Toy Story-ի Վուդի կերպարի մասին պատմող առանցձին վեսթերն մուլտֆիլմ։


18․ Thor: Love and Thunder

Թորի մասին արդեն չորրորդ սոլո ֆիլմը, որի ռեժիսորը դարձյալ Թայկա Վայտիտին է (նա աշխատել է Thor: Ragnarok-ի վրա)։ Քրիս Հեմսվորթը, իհարկե, կվերադառնա իր դերին։ Նրա հետ միասին էկրաններին կհայտնվեն նաև Տեսսա Թոմփսոնը, Քրիստիան Բեյլը (Գորի դերում), Քրիս Պրատը և այլ ծանոթ դեմքեր։
Ի դեպ, ֆիլմում կրկին կտեսնենք Նատալի Պորտմանին, ով շատ կարևոր դերակատարում է ունենալու ֆիլմում։


19. Black panther: Wakanda forever

Ռայան Քուգլերի հռչակավոր կինոկոմիքի շարունակությունը («Fruitvale Station», «Creed: Rocky's Legacy»), որտեղ Տ'Չալայի քույր Շուրին դարձավ «Սև հովազ», որը զարմանալիորեն համընկավ ողբերգական իրադարձությունների հետ կապված աֆրիկացի սուպերհերոսի դերակատարի մահվան հետ՝ Չեդվիկ Բոսմանը մահացավ քաղցկեղից 2020 թվականի ամռանը, որից հետո սցենարն ամբողջությամբ վերաշարադրվեց։


20. Avatar 2

Հանդիսատեսին 10 տարի սպասեցնելուց հետո հենց տարեվերջին Ջեյմս Քեմերոնը հանդիսատեսին կուրախացնի Ավատարի շարունակության պրեմիերայով: Շարունակության գործողությունները տեղի կունենան Պանդորայի վրա, այդ թվում՝ ջրի տակ։ Գլխավոր հերոսներին կրկին մարմնավորում են՝ Սեմ Ուորթինգթոնը և Զոի Սալդանան։


21․ Aquaman and the Lost Kingdom

Ջեյմս Ուանը (Saw, Astral և The Conjuring) վերադարձել է ստորջրյա DC սուպերհերոսի մասին շարունակությունը նկարահանելու համար, որին մարմնավորում է Ջեյսոն Մոմոան: Այժմ Արթուր Քարրին ստիպված կլինի պաշտպանել Ատլանտիդան, ինչի համար նա ստիպված է օգնություն խնդրել իր եղբայր Օրմից (Պատրիկ Ուիլսոն), որը դավաճան թշնամի է։ Շարունակության մեջ կներկայացվի նաև Յահյա Աբդուլ-Մաթին II-ը, չար Սև Մանտան և Ակվամենի ընկերուհի Մերան, որին մարմնավորում է Էմբեր Հերդը:


22․ The lost city

Լորետա Սեյջը գրում է սիրային-արկածային սիրային վեպեր: Դրանցում իրադարձությունները զարգանում են էկզոտիկ վայրերում, իսկ գլխավոր հերոսուհին գեղեցկուհի ու երազող հերոսուհի Դաշն է, որին կյանքում մարմնավորում է շապիկի մոդել Ալանը։ Նոր բեսթսելլերը ցուցադրելու շրջագայության ժամանակ Լորետային առևանգում է էքսցենտրիկ միլիարդատերը, որը վստահ է, որ կարող է նրան տանել դեպի հին կորած քաղաքի գանձերը իր վերջին գրքից: Ալանը որոշում է ապացուցել, որ կարող է հերոս լինել իրական կյանքում և գնում է Լորետային փրկելու։