Տարին սկսենք պլանավորելով
Նոր տարի, նոր սկիզբ և հնարավորություն դառնալու ավելի լավը:
01.01.2022Ողջույն! Տարին լավ սկսեցի՞ր: Պատրա՞ստ ես միասին սովորենք ճիշտ պլանավորել և դարձնենք 2022-ը հենց քո հաջողությունների ու ձեռքբերումների տարին:
1. Այսպիսով, ինչպե՞ս սկսել:
Նախևառաջ համբերատար եղիր և մի քայլ հետ գնա. մտածելու և քո կյանքի ճանապարհորդությունը գծելու համար պետք է տեղ ազատել մտքում: Գտիր վայր, որտեղ կարող ես կենտրոնանալ առանց խանգարող հանգամանքների, և հասկանալ, թե ինչ ես վերջապես ցանկանում:
2. Ամեն ինչ գրի առ
Վերցրու գրիչ և նոթատետր ու կազմիր քո նպատակների ցանկը: Լավ կլինի դրանք բաժանես ավելի փոքր գործողությունների և պարտադրիր սահմանես իրատեսական deadline-ներ:
Չմոռանաս ժամանակ առ ժամանակ վերանայել քո կազմած նպատակները և անհրաժեշտության դեպքում չվախենաս փոխել դրանք կամ առհասարակ հանել ցանկից, քանի որ մեր նպատակները և երազանքները, ինչպես և մենք բոլորս, կյանքի ընթացքում սովորություն ունեն փոխվելու և զարգանալու:
3. Մտքում միշտ պահիր քո վերջնակետը
Այն պետք է լինի հստակ և շոշափելի: Փակիր աչքերդ և փորձիր վիզուալիզացնել այն: Փորձիր պատկերացնել կամ զգալ, թե ինչ կլինի, երբ հասնես դրան: Ամեն անգամ, երբ պատրաստ ես հանձնվել կամ հրաժարվել երազանքիցդ, կրկնիր այս վարժությունը. դա քո ճանապարհը կհեշտացնի:
4. Ունեցիր Plan B
Անհաջողություններ և խոչընդոտներ միշտ պատահում են: Որպեսզի խուսափես լրացուցիչ անհանգստությունից ու լարվածությունից, նախօրոք պատկերացրու, թե որն է ամենավատ սցենարը, որ կարող է պատահել, և պատրաստ եղիր դրան: Պատրաստ եղիր ցանկացած արդյունքի!
5. Վայելիր ոչ միայն արդյունքը, այլ նաև ընթացքը
Հիշիր, որ դեպի նպատակ ճանապարհիդ կարող ես ստանալ ոչ պակաս էմոցիաներ: Նույնիսկ կարող ես փոքր հաղթանակների դեպքում ինքդ քեզ պարգևատրել:
Եթե դեռ մոտիվացիայի պակաս ունես, նայիր այս հոլովակները և ոգեշնչվիր՝
How To Get The Most Out Of Your Year
5 Brilliant New Habits You Can Start in 2022
How I'm Planning To Crush My Goals in 2022
Իսկ եթե ուզում ես զարգացնել քո պլանավորման և time management skill-երը, կարդա այս գրքերը՝
- Getting Things Done by David Allen
- Good to Great: Why Some Companies Make the Leap and Others Don't by Jim Collins
- 168 Hours: You Have More Time Than You Think by Laura Vanderkam